Թոշակառուները, որոնք բնակվում են Կիևի վերահսկաողության տակ չգտնվող տարածքներում, կարող են կենսաթոշակ ստանալ՝ միայն անցնելով «մյուս կողմ»" />

Արևելյան Ուկրաինա․ռազմաճակատի գծում թոշակի համար հերթերի մեջ մահացողները

Թոշակառուները, որոնք բնակվում են Կիևի վերահսկաողության տակ չգտնվող տարածքներում, կարող են կենսաթոշակ ստանալ՝ միայն անցնելով «մյուս կողմ»

Անվճար ճաշարան ճակատի մյուս կողմի փախստականների համար։ Սլավյանսկ, Ուկրաինա, 2015թ-ի փետրվար։ REUTERS/Gleb Garanich

Հիսուն մարդ է մահացել 2018թ-ին ինքնահռչակ ԴԺՀ, ԼԺՀ և Ուկրաինայի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքների միջև տեղադրված հսկիչ անցակետերում։ Եվս ութը՝ 2019թ-ի սկզբից։ Նրանց մեծ մասը թոշակառուներ են։ Ուկրաինական թոշակ ստանալու համար պարբերբար ճակատի գիծն անցնելը շատերի համար ապրուստի միակ հնարավորությունն է։ Ինչո՞ւ է այդպիտի բան կատարվում պատմում է ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությունը։

Ինչո՞ւ են մարդիկ ստիպված այդքան հաճախ հատել ճակատային գիծը

Կենտրոնական կառավարության և Արևելյան Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականների միջև ռազմական հակամարտությունը սկսվել է 2014թ-ի գարնանը։ Ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։ 2014թ-ին Արևելյան Ուկրաինայի տարածքում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հռչակած անկախությունը չի ճանաչում աշխարհի ոչ մի երկիր։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է ագրեսիայի համար։

Թոշակառուները, որոնք բնակվում են ինքնահռչակ հանրապետությունների տարածքում, ուկրաինական կենսաթոշակ չեն ստանում։ Այն ստանալու համար նրանք պետք է լքեն Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքներն ու ստանան ներքին տեղահանված անձի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը պարբերաբար պետք է հաստատել։

Ուկրաինական օրենքի համաձայն՝ թոշակառուները կարող են Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում գտնվել ոչ ավել, քան 60 օր, այդ պատճառով էլ նրանք ստիպված են իրենց փաստացի բնակության վայրից գնալ ճատակամերձ բնակավայրեր, որտեղ գրանցվել են։ Մարդիկ ստիպված են հատել անցակետերը, որտեղ սովորաբար մեծ հերթ է գոյանում։

«Տրանսպորտային պատերազմն» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խորանում է։ Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ սպասել

Ինչպե՞ս է Ռուսաստանը Հարավային Օսիայի միջոցով ֆինանսավորում Արևելյան Ուկրաինան, որտեղ պատերազմ է ընթանում

Ուկրաինացի զբոսաշրջիկները Ղրիմում․ «Ոչինչ չի փոխվել՝ գներից բացի»

Ոմանք վճարում են և առաջ անցնում, մյուսները սպասման մեջ մահանում են

Հունվարի 16-ին ինքնհռչակ ԴԺՀ հսկիչ անցակետում մահացել է ուկրաինացի նկարիչ Ալևտինա Կախիձեի մայրըկնոջ սիրտը կանգնել է։ Դուստրը պատմել էր, որ մայրն ուղևորվել է դեպի կառավարությանը ենթարկվող տարածք, որպեսզի «գրանցվի» և թոշակ ստանա։

Մոր հեռախոսով զանգահարողի խոսքով, որը ներկայացել էր որպես անցակետի աշխատակից, կինը վատ է զգացել ավտոբուսում, իսկ երբ շտապօգնությունը եկել է, սիրտը դադարել է աշխատել, պատմել է Ալևտինա Կախիձեն։

«Մարդը, որը բերել էր նրա մարմինն, ասաց, որ ԴԺՀ անցակետում այն թոշակառուները, որոնք ցանկանում են արագ հատել շփման գիծը, վճարում են փոխադրողին՝ առանց հերթի անցնելու համար, իսկ մորս պես աղքատները, հերթում սպասում են», – պատմել է Ալևտինա Կախիձեն։

Նկարիչը պատմել է, որ մոր հետ միասին նա մի շարք նկարներ է ստեղծել, որոնք նվիրված են «թոշակային զբոսաշրջությանը»՝ ցույց տալու համար, թե ինչի միջով են անցնում թոշակառւները ժամանակավոր օկուպացված տարածքներում։

«Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքների թոշակառուներն Ուկրաինայի իշխանությունների կողմից դե ֆակտո լքված են, նրանք կենսաթոշակ չեն ստանում։ Չվերահսկվող տարածքների թոշակառուներն այնտեղ ապրելու իրավունք չունեն, եթե չեն ասում «ես տեղահանված եմ»։ Այսինքն՝ նրանք բոլորն այնտեղ ստիպված են ստել։ Մայրս էլ է այդպես արել», – ասում է նկարիչը։

Արդյո՞ք աշխատում են արգելքները

Ըստ Ուկրաինայի իշխանույթունների տվյալների՝ ինքնահռչակ հանրապետությունների տարածքում 1.2 մլն թոշակառու է ապրում։ Նրանցից ուկրաինական կանոնավոր թոշակ է տրամադրվում մոտ 700 հազար թոշակառուների, որոնք գրանցված են որպես ներքին տեղահանված անձ։ Ընդհանուր առմամբ 1.1 մլն մարդ կա, որոնք պարբերաբար թոշակ են ստանում, այնսինքն՝ 2014թ-ի զինված հակամարտության մեկնարկից ի վեր գոնե մեկ անգամ փող են ստացել։

Ինչպես պնդում է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության փոխնախարար Նիկոլայ Շամբիրն, իր գերատեսչությանը հայտնի է, որ ներքին տեղահանված անձի տեղեկանք ունեցող թոշակառուները գրանցվում են Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն փաստացի այնտեղ չեն բնակվում։

«Մենք գիտակցաբար այդ ճանապարհով ենք գնացել և ուշադրություն չենք դարձնում այդ կարգավիճակի վրա, ըստ էության, գրանցումը թոշակ ստանալու մեխանիզմ է», – նշել է Շամբիրը։

Հսկիչ անցակետերում մոնիթորինգ անցկացնող «Պաշտպանված լինելու իրավունք» բարեգործական հիմնադրամի համակարգող Դարյա Տոլկաչն ասում է, որ փաստացի ողջ միգրացիան, որը տեղի է ունենում շփման գծում, այն մարդիկ են, որոնք մշտապես գտնվում են չվերահսկվող տարածքում։

«Ավելին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցակետերը հատող մարդկանց ավելի քան 60%-ը 60 տարեկանից բարձ անձինք են։ Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ մարդիկ հատում են այդ անցակետերն Ուկրաինայի սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց իրավունքներն իրացնելու և կենսաթոշակ ստանալու համար», — հավելել է Տոլկաչը։

Իրավապաշտպաններն իշխանություններին առաջարկում են կենսաթոշակի տրամադրումը չկապել ներքին տեղահանված անձի կարգավիճակի հետ։ Ինչպես նաև թոշակ տրամադրել իրենց վերահսկողության տակ չգտնվող տարածի թոշակառուներին նույն կանոններով, ինչ մնացածներին։

Սակայն սոցիալական քաղաքականության նախարարությունում պնդում են, որ վճարումներն իրականացվում են փաստացի գրանցման վայրով, իսկ կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում դա հնարավոր չէ անել։

 
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում