Այսպիսի եզրակացության է եկել միջազգային քննչական խումբը" />

Արևելյան Ուկրաինայում ուղևորատար Boeing-ը ռուսական հրթիռն է խոցել

Այսպիսի եզրակացության է եկել միջազգային քննչական խումբը

2014թ-ի Ուկրաինայի երկնքում խոցված մալայզիական ուղևորատար ինքնաթիռի գործով միջազգային քննչական խումբը մամուլի ասուլիս է հրավիրել, որին Նիդերլանդների ազգային ոստիկանության հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Վիլբերտ Պաուլիսենը հայտարարել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ), որից արձակվել է Boeing-ը խոցած հրթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին:

Քննչական խումբը պարզել է «Բուկի» ծագումն՝ ըստ լուսանկարների և տեսագրությունների, որոնք եղել են գործում: Նիդերլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի քննիչները, որոնք ներառված էին խմբի կազմում, պարզել են, որ այդ ԶՀՀ-ն մի շարք բնորոշ գծեր ունի: Խումբը եկել է այն եզրակացության, որ «Բուկը» պատկանում է ռուսական զինված ուժերի 53-րդ զենիթային բրիգադին:

Պաուլիսենը պատմել է, որ քննչական խումբն, ի հաստատումն իր եզրակացության, բազմաթիվ ապացույցներ ունի, սակայն նա դեռևս չի հրապարակի դրանք քննությանը չվնասելու համար:

Հայտնի է դարձել նաև, որ խոցված Boeing-ի գործով կասկածյալների թիվը կրճատվել է մինչև մի քանի տասնյակ մարդ: Նրանց անունները չեն նշվում, քանի որ դա կարող է վնասել հետաքննության ընթացքին:

2014թ-ի հունիսի 17-ին Դոնբասի երկնքում խոցվել է մայազիական Boeing 777 ուղևորատար ինքնաթիռը: Զոհվել է 298 մարդ: Հրթիռն արձակվել է անջատողականների վերահսկողության տակ գտնվող շրջանից: Ռուսաստանը պնդում է, որ անմասն է այդ միջադեպին:


Կարդալ ավելին JAMnews-ում