Հայաստանի իշխանությունների հասցեին կտրուկ հայտարարությունները Վիտալի Բալասանյանի կողմից, որը հավակնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, և Հայաստանի քաղաքական գործիչների կարծիքները" />

Արցախցի գեներալը սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի վարչապետին

Հայաստանի իշխանությունների հասցեին կտրուկ հայտարարությունները Վիտալի Բալասանյանի կողմից, որը հավակնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, և Հայաստանի քաղաքական գործիչների կարծիքները

Վիտալի Բալասանյան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Գրիգորյան, Արման Բաբաջանյան, նախագահական ընտրություններ Ղարաբաղում, իշխանության բռնազավթում, Виталий Баласанян, Никол Пашинян, Армен Григорян, Арман Бабаджанян, президентские выборы в Карабахе, узурпация власти

Գեներալ-մայոր, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը առաջին անգամ չէ, որ կտրուկ քննադատում է Հայաստանի «հեղափոխական» իշխանություններին։ Այս անգամ նա չի սահմանափակվել կոշտ արտահայտություններով Հայաստանի վարչապետի հասցեին և մեղադրանքներով, մասնավորապես իշխանության «բռնազավթման» մեջ, այլ նաև սպառնացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։

Հայաստանից պատասխանները չեն ուշացել։ Տեղի քաղաքական գործիչները չեն թաքցնում իրենց վրդովմունքը Բալասանյանի արտահայտությունների առնչությամբ և պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել։

Այդ ամենը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում 2020թ-ին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին։ Եվ նախագահի թեկնածուներից մեկը հենց Վիտալի Բալասանյանն է։

«Արցախը Հայաստան է, և վերջ»․ Հայաստանի վարչապետ

Բալասանյանի հարցազրույցի մանրամասները

Գեներալը Հայաստանի հետհեղափոխական իշխանությունների մասին իր կարծիքներն արտահայտել է LIVEnews.am-ին տված հարցազրույցում։ Ընդ որում, այն տևել է  գրեթե երկու ժամ։ Ներկայացնում ենք Վիտալի Բալասանյանի առավել սկանդալային արտահայտությունները, որոնք բուռն արձագանքի են րժանացել Հայաստանում։

Նախևառաջ, նա հայտարարել է, որ Հայաստանի գործող վարչապետն իշխանության է եկել՝ շնորհիվ Արևմուտքի «հայտնի կենտրոնների», ընդ որում, դրանք շարունակում են ղեկավարել Նիկոլ Փաշինյանին և նրան թելադրում հետագա գործողությունները։ Նա կարծիք է հայտնել, որ 2018թ-ի գարնանը Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ պետական հեղաշրջում իրականացնելով, և փաստացի «բռնազավթել» է իշխանությունը։

Երկրորդ հերթին, Բալասանյանը հայտարարել է, որ 2016թ-ին Նիկոլ Փաշինյանը փորձել է գլխավորել շարժումը, որն առաջացել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երևանի ՊՊԾ գնդի շենքի գրավումից հետո։

Խոսքը գնում է 2016թ-ի հուլիսի իրադարձությունների մասին։ Զինված խմբավորումը պահանջում էր այն ժամանակ կալանքից ազատել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նրանց բողոքը վերածվեց շարժման՝ այն ժամանակվա գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։

Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր և բացահայտ խոսում էր իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Սակայն զինված խումբն ինքնակամ հանձնվեց, ցույցերը կրիտիկական կետի չհասան, որպեսզի իշխանությունը երկրում փոխվի։

«Սասնա ծռեր» խումբը հանձնվել է

Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռերին» ահաբեկչական խմբավորում է անվանել և նրան կապել վարչապետի հետ։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» «մեկ ահաբեկչական ամբողջություն են»։ Իսկ վարչապետի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումը «Սասնա ծռերի» առաջնորդների հետ նա գնահատել է որպես այլախոհների վրա ճնշում գործադրելու փորձ․

«Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաև ինձ, ասելով«Տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել, րոպե առաջ պատասխան ենք տալու․․․

2016-ին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք, հիմա հայտարարում եմ, բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն իրականցնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, սահմանի, թե իշխանության՝ Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում»։

Պատասխաններ Հայաստանից

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի [Հայաստանի նախկին նախագահ, որը հեռացավ իշխանությունից 2018թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո հազարավոր մարդկանց ճնշման տակ – JAMnews] հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը»:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել

«Խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ․․․

Իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:

Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան [Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները – JAMnews]»։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը նույնպես արտահայտվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում․

«Սա Վիտալի Բալասնայանի կողմից արդեն որերորդ նման հրապարակային սպառնալինք է: Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանը իրեն թույլ է տալիս սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին:

Դժբախտաբար, դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում: Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասնյանին, իրավունք չի տալիս դուրս գալ․․․ բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանանկներից»։

«Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքը հետևյալ տեքստն է հրապարակել․

«Վիտալի Բալասանյանը տվել է բոլոր հիմքերը, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն Փաշինյանին և մյուսներին ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համար։ Նա փաստացի սպանությամբ է սպառնում երկրի առաջնորդիկն և նրա կողմնակիցներին։ Բալասանյանը դա չի՞ հասկանում։ Մեզնից և ձեզնից լավ է հասկանում։ Նրա նպատակն իշխանությանը քրեական հետապնդման սադրելն է, որպեսզի հետո կոկորդ պատռի և գոռա, թե տեսեք, ինձ հետապնդում են քաղաքական շարժառիթներով։

Նա նպատակաուղղված կոշտ առճակատման է գնում՝ հույս ունենալով քաղաքական դիվիդենդներ ստանալ Արցախի ընտրությունների նախաշեմին և ապագա պայքարի համար։ Իշխանությունները բարդ իրավիճակում են։ Մի կողմից, պետք է Բալասանյանին ստիպել պատասխան տալ օրենքի առաջ նման սպառնալիքների համար, մյուս կողմից՝ պետք չէ տրվել նրա կոպիտ սադրանքներին։

Ո՞րն է ելքն այս իրավիճակից։ Բալասանյանին պատժելու գործընթացը սկսվում է հենց Արցախում, տեղի, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունների ձեռքերով։ Փաշինյանի կողմնակիցներն Արցախում դիմում են տեղի դատախազություն՝ Բալասանյանի հայտարարությունը քննելու և Արցախի օրենսդրության համաձայն՝ իրավական գնահատական տալու խնդրանքով»։


Կարդալ ավելին JAMnews-ում