Տոնակատարությանը մասնակցելու համար Ղարաբաղում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ժամանել են նաև հյուրեր տարբեր երկրներից" />

Արցախում նշում են անկախության հռչակման 26-րդ տարին

Տոնակատարությանը մասնակցելու համար Ղարաբաղում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ժամանել են նաև հյուրեր տարբեր երկրներից

Լուսանկարները՝ artsakhpress.am, hetq.am

Արցախում այսօր տոնում են անկախության հռչակման 26-րդ տարեդարձը: Վաղ առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումներ՝ և ոչ միայն մայրաքաղաքում, դրանք ընթանում են բոլոր բնակավայրերում:

Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Լեռնային Ղարաբաղում է գտնվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ժողովրդի հետ միասին պաշտոնյաները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով քայլերթով անցել են մինչև քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակի հուշաքարի պատվանդանին:

Ծաղիկներ են խոնարհվել նաև Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմերին: Տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:

Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ:


Կարդալ ավելին JAMnews-ում