Թե ինչպես է «հացային զինադադարը» տեղի ունենում ուկրաինական Դոնբասում" />

«Արկերը մենք կարտոֆիլ ենք անվանում»

Թե ինչպես է «հացային զինադադարը» տեղի ունենում ուկրաինական Դոնբասում

Հրոմադսկոյեի նյութերի հիման վրա

Որպեսզի ուկրաինացի ֆերմերները կարողանան բերք հավաքել, Դոնբասում «հացային զինադադար» է հայտարարվել, որը պետք է ձգվեր մինչև օգոստոսի վերջ: Սակայն զինվորականներն այստեղ իրենց կանոններն ունեն, և ֆերմերները նախկինի պես ստիպված են թաքնվել գնդակոծությունից և խույս տալ ականներից: Ռեպորտաժ Դոնեցկի շրջանի Կոդեմ գյուղից, որտեղ եղել է Հրոմադսկոյեն:

«Դեղնաերկնագույն պատը ստիպված էինք ներկել»

«Դինաստիա» ֆերմերական բազայում, որը գտնվում է Գորլովկա օկուպացված գյուղի մոտ, բերքահավաքի առաջին շաբաթն է: Ֆերման աշխատում է արդեն 20 տարի և աշխատանքը դադարեցրել է միայն 2014թ-ին: Այն ժամանակ դրա սեփականատեր Վադիմ Կապլյան մեկնում էր Կիև թաքնվելու զինյալներից, որոնք բազա էին ներխուժել և ավերել այն:

Միայն պատերազմի սկզբից երեք տարի անց «Դինաստիայում» կյանքը սկսել է տեղից շարժվել: Ֆերմերներն ու ագրոնոմները սովորել են հարմարվել զինվորականների հարևանությանն ու աշխատել մշտական վտանգի պայմաններում:

Վադիմ Կապլյայի կաբինետում տեսահսկման սարքերի էկրան կա, համակարգչի վրա բաց է քարտեզը.

Սա մեր դաշտերն են, իսկ սա՝ զինվորականների պաշտպանական կառույցներն ու խրամատները: Մի փոքր հեռվում նույնպես մեր դաշտերն են, սակայն դա արդեն անջատողական տարածք է, մենք այժմ այնտեղ իրավունք չունենք մտնելու:

Պատերազմից առաջ Կապլյան 10 հազար հեկտար հող ուներ, այժմ մնացել է ընդամենը 4.5 հեկտար. մնացածն անցել է ԴԺՀ զինյալներին, իսկ դաշտերի երկայնքով ձգվում է տարանջատման գիծը:

Ռազմավարական բույսերն այստեղ միշտ եղել են արևածաղիկները, սակայն կա նաև ցորեն, կորեկ, սոյա և սորգո: Օկուպացված տարածքում մնացած դաշտերը ցանված չեն, դա շատ լավ երևում է բլրից, ասում է Վադիմը:

Տնտեսությունը հիմնել է հայրը, իսկ ֆերման «Դինաստիա» է անվանել Վադիմի մայրը ի պատիվ սերիալի: Այժմ այն մշակում են Վադիմ ու եղբայրը:

Ահա այստեղ՝ դրոշաձողի վրա միշտ ուկրաինական դրոշ է կախված եղել, իսկ պատը դեղնաերկնագույն է եղել: Պատը երևում էր ինքնաթիռից և Գորլովկայից: Ստիպված էինք ներկել, թե չէ կարծես կարմիր լաթ լիներ ցլի համար: Հայտնի չէ, թե մեզ հետ այստեղ ինչ կլիներ, եթե չներկեինք»:

Այնտեղ՝ «կարտոֆիլ», այստեղ «խաղալիք»

«Դինաստիայի» մուտքի մոտ կոտրված կոմբայն է: 2015թ-ին այն ականի վրա դաշտում պայթել է: Վարորդը ողջ է մնացել, սակայն այդ օրվանից ղեկին չի նստում:

Պայթյունից հետո հնարավոր չէ արագ ուշքի գալ և վերականգնել աշխատանքային գործընթացը, պատմում է ֆերմերը: Մարդիկ վախենում են, աշխատանքի դուրս չեն գալիս, որպեսզի նրանք հանգստանան, պետք է մոտ երկու շաբաթ անցնի, իսկ ցորենը չի սպասում:

Մի քիչ խելքի ենք գալիս, կրկին ամեն ինչ պատրաստում ենք, լարում, փորփրում, վախենում, սակայն գնում ենք. այստեղ այդպես են վերականգնում աշխատանքը:

Ռազմական հակամարտության ողջ ընթացքում «Դինաստիայում» տեխնիկան երեք անգամ պայթել է ականի վրա, վերջին անգամ՝ 2015-ին: Սեփականատերը խորհրդակցել է սակրավորների հետ, նրանք զննել են տեղանքը, սակայն չեն շտապում այն ականազերծել: Առաջին հերթին՝ զինյալների դիրքերի մոտ լինելու պատճառով պետք է 15կմ «անվտանգ» հեռավորություն պահպանվի, երկրորդ հերթին՝ չկա որևէ գծանշում կամ տեղանքի ականապատման քարտեզ:

Ականները դաշտերում տեղադրել են այնպիսի մեքենաներ, որոնք սովորաբար կարտոֆիլ են տնկում: Այնտեղ հազարավոր ականներ կան, – ասում է ֆերմերը, – դրանք մեզ մոտ «կարտոֆիլ» են անվանում կամ «խաղալիք»: Մենք մեր մեջ այսպես ենք ասում. «Այնտեղ կարտոֆիլ է, մի գնա, իսկ այնտեղ՝ խաղալիքներ, նույնպես չի կարելի»:

Ականները փաստացի «Դինաստիայի» ցանկապատից այնկողմ են: Բազայի ճանապարհից այնկողմ արևածաղկի դաշտն է, իսկ դաշտում՝ բետոնե սյուների երեք շարք, որոնց տակ հակատանկային ականներ են: Փշալարը գրեթե չի երևում, ամեն ինչ խոտով է ծածկվել: Տեղացիները գիտեն, որ այնտեղ չի կարելի գնալ:

Չնայած նրան, որ հողը ֆերմերների սեփականությունն է, զինվորականները կարող են նաև դաշտ չթողնել: Այստեղ հանդիպում են զինվորական ամրություններ, իսկ մարտական դիրքերը չի կարելի ցույց տալ:

Պայմանավորվում ենք, կարծես ամեն ինչ որոշել ենք, գնում ենք նայելու, թե ինչ են այնտեղ ցանել: Իսկ հետո հանկարծ պարզվում է, որ ռոտացիա է եղել, և կրկին ամեն ինչ նորից է սկսվում, կրկին ոչ մի տեղ չեն թողնում, — պատմում է Վադիմ Կապլյան:

«Հացը ոչ ոքի չի հետաքրքրում»

Ցորենը կոմբայներները հնձում են առավոտյան յոթից մինչև այն պահը, «երբ զինվորականները թույլ են տալիս»: Մութն ընկնելուն պես սկսում են կրակել՝ չնայած «հացային զինադադարին»:

Նրանք իհարկե զիջումների գնում են, սակայն որոշակի պահերի հնարավոր չի լինում պայմանավորվել: Ոչ ոքի հացը չի հետաքրքրում, այն բոլորն են ուտում, սակայն բոլորի համար մեկ է, – հոգոց է հանում «Դինաստիայի» գլխավոր ագրոնոմ Վիկտորը:

Այստեղից մինչև օկուպացված Գորլովկա ընդամենը 15 կմ է:

Այնտեղ արդեն «ԴԺՀ»-ն է, իսկ մի քիչ ավելի մոտ՝ մերոնք: Ահա և կամաց-կամաց կրակում են, – բացատրում է Վիկտորը:

Գնդակոծությունները դաշտերում հանգեցնում են հրդեհների, դա լրացուցիչ վնաս է:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Դոնբասում ականապատված է 7 հազար քառակուսի մետր դաշտ: Մարտական գործողությունների մեկնարկից ականազերվել է արդեն 20 հազար հեկտար տարածք, սակայն դա՝ թիկունքում, այլ ոչ թե տարանջատման գծին մոտ, որտեղ դեռևս պետք է «պահպանել հեռավորությունը»:

Ֆերմեր Կապլյան ասում է, որ անգամ դրան կարելի է հարմարվել և սովորել: Միակ բանը, որ նա ուզում է պետությունից, հողի հարկը նվազեցնելն է, հատկապես, երբ դրա վրա ոչինչ հնարավոր չէ աճեցնել զինվորականների ներկայության պատճառով:

Պատերազմի մեկ տարին հետպատերազմական տարածքներում սակրավորների 10 տարվա աշխատանք է. այսպիսի տվյալներ են բերում Ականազերծման ժնևյան կենտրոնի հետազոտողները: Սակայն դա այն դեպքում, երբ բոլոր ականապատված տարածքները գծանշված են և քարտեզի վրա նշված: Ինքն այժմ չկա: ԵԱՀԿ տվյալներով՝ վերջին տարվա ընթացքում ականների և չպայթած ռումբերի վրա պայթել է 58 քաղաքացիական անձ, 16 մարդ զոհվել է:

Related Posts

Անսպասելի իրադարձություններ Ուկրաինայի հակամարտության գոտում

Անսպասելի իրադարձություններ Ուկրաինայի հակամարտության գոտում

Ինչո՞ւ էր այդքան հեշտ աբխազական լողափին զբոսաշրջիկների պատանդ վերցնելը

Ինչո՞ւ էր այդքան հեշտ աբխազական լողափին զբոսաշրջիկների պատանդ վերցնելը

Կյանքը հայկական գյուղում, ուր նախկինում ադրբեջանցիներ էին ապրում

Կյանքը հայկական գյուղում, ուր նախկինում ադրբեջանցիներ էին ապրում

Հայաստանի գործող կառավարությունը «անվերջանալի թվով» խնդիրներ է թողնում իրեն հաջորդողին

Հայաստանի գործող կառավարությունը «անվերջանալի թվով» խնդիրներ է թողնում իրեն հաջորդողին

Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է 7,5 տոկոսով. տնտեսագետները կասկածներ ունեն, որ թիվը չափազանցված է

Հայաստանում ՀՆԱ ցուցանիշն աճել է 7,5 տոկոսով. տնտեսագետները կասկածներ ունեն, որ թիվը չափազանցված է

Հայաստանում արտահանման ու ներմուծման ծավալների աճ է գրանցվել

Հայաստանում արտահանման ու ներմուծման ծավալների աճ է գրանցվել

Հայաստանում թանկացած դիզվառելիքի գինը գյուղացիների համար սուբիսիդավորվելու է

Հայաստանում թանկացած դիզվառելիքի գինը գյուղացիների համար սուբիսիդավորվելու է

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կընդլայնվի

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կընդլայնվի

Պայթյուն Երևանի բնակարաններից մեկում. տարհանվել է 14 հոգի

Պայթյուն Երևանի բնակարաններից մեկում. տարհանվել է 14 հոգի

Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին

Պաշտոնական Երևանն «ամենայն ուշադրությամբ» հետևում է ռուսական ռուբլու տատանումներին

Վրաստան. նոր տուն հարավաֆրիկյան բուրերի համար

Վրաստան. նոր տուն հարավաֆրիկյան բուրերի համար

Օդեսական նախադեպ. թե ինչպես են ուկրաինացի ակտիվիստները փոփ-աստղերին «սովորեցնում» սիրել Ուկրաինան

Օդեսական նախադեպ. թե ինչպես են ուկրաինացի ակտիվիստները փոփ-աստղերին «սովորեցնում» սիրել Ուկրաինան


Կարդալ ավելին JAMnews-ում