Այն լիազորված է բոլոր հարցերի պատասխանները ստանալ Հայաստանի և Ղարաբաղի բարձրագույն սպայական կազմից, նաև գաղտնի փաստաթղթեր պահանջել" />

Արդյո՞ք օպերատիվ են արձագանքել հայկական Զինված ուժերն ադրբեջանական գործողություններին 2016թ-ի ապրիլին․ ուսումնասիրում է քննչական հանձնաժողովը

Այն լիազորված է բոլոր հարցերի պատասխանները ստանալ Հայաստանի և Ղարաբաղի բարձրագույն սպայական կազմից, նաև գաղտնի փաստաթղթեր պահանջել

Հայաստանում Ազգային ժողովի քննչական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել 2016թ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքները։

Մայիսի 4-ին կայացել է հանձնաժողովի առաջին նիստը, որն անցկացվել է փակ ձևաչափով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ քննչական հանձնաժողովը կօգնի շատ հարցերի պատասխաններ ստանալ։

Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երրորդ տարելիցն է։ Ի՞նչ է այն փոխել։ Բաքվի և Երևանի փորձագետներ

Հարավային Կովկաս․ վտանգներ և սպառնալիքներ

Քննչական հանձնաժողովի մասին

Ազգային ժողովի քննչական հանձնաժողովի ստեղծման մասին հայտնի է դարձել մայիսի 20-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամանակն է Ղարաբաղում 2016թ-ի ապրիլի 2-5 շփման գծում ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման՝ Ազգային ժողովի քննչական հանձնաժողով ստեղծել։

Այդ իրադարձությունները «քառօրյա ապրիլյան պատերազմ» անվանումն են ստացել։ Դա Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին 1994թ-ի հրադադարի կնքումից հետո ամենամասշտաբային և արյունահեղ սրացումն էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ չորս օրում երկու կողմից ավելի քան 200 մարդ է զոհվել։

Մայիսի 31-ին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց այն մասին, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար արդեն քննչական հանձնաժողով է ձևավորվել։

Այն պետք է ստանա ողջ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ։ Մասնավորապես, մարդկանց հետաքրքրում է Զինված ուժերում անհրաժեշտ սպառազինության և հանդերձանքի առկայության հարցը, այն, թե արդյոք բանակը պարենով ապահովված է եղել։ Հասարակությունն արդեն երրորդ տարին է ցանկակնում է իմանալ Զինված ուժերի մարտունակության մասին։

Քննչական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ադրբեջանական ուժերի հարձակողական գործողությունների կանխմանն ու կասեցմանն ուղղված հայկական ԶՈւ հրամանատարության որոշումների օպերատիվության աստիճանը։

Հանձնաժողովում 11 պատգամավոր է ներգրավված։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ քննչական հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Այդ մշտական հանձնաժողովի նախագահն է պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլն» իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովում են կաշխատեն նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։

Հանձնաժողովի աշխատանքի «կողմ» և «դեմ» փաստարկներ

Հայաստանի պաշտպանության առաջին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը հղի է հայկական բանակի համար լուրջ խնդիրներով։

«Ես դրա ստեղծումը վտանգավոր և վնասակար եմ համարում։ Հանձնաժողովի ստեղծումը հղի է վտանգավոր զարգացումներով, որոնց մասին հիմա նույնիսկ չեմ ուզում հիշատակել», – ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ բանակի ներքին գործերին պատգամավորների անսահմանափակ միջամտությունը կարող է լուրջ հարված լինել Զինված ուժերի մարտունակությանը։

Հակառակ կարծիքին է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, մարդու իրավունքների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ կողմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը և «կարծում է, որ ապրիլյան պատերազմի հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն»։ 

Ո՞վ է ներգրավվելու հետաքննությանը

Քննչական հանձնաժողովը լիազորված է բոլոր հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալ բարձրագույն սպայական կազմից  և նույնիսկ գաղտնի փաստաթղթեր պահանջել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, որ քննչական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել նաև նախկին պաշտոնյաներ։

«Մենք չունենք ոչ մի սահմանափակում, թե ում հրավիրել կամ չհրավիրել՝ անկախ նրանից խոսքը նախկին, թե գործող պաշտոնյայի մասին է։ Մենք ուսումնասիրելու ենք բոլոր գործընթացներն ու ասպեկտներն ու անհրաժեշտության դեպքում կարող ենք հրավիրել նաև Սերժ Սարգսյանին [2016թ-ի ապրիլին Հայաստանի գործող նախագահ – JAMnews]», – ասել է Կարապետյանը։

Ավելին, նա հաղորդել է, որ պարզաբանումների համար հանձնաժողովը կարող է հրավիրել նաև պաշտոնյաների և զինծառայողների Լեռնային Ղարաբաղից․

«Կարծում եմ, Արցախի մեր գործընկերները նույնպես շահագրգռված են ապրիլյան պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները ստանալու մեջ»։


Կարդալ ավելին JAMnews-ում