Ինչո՞ւ է Մայդանում “վրացի դիպուկահարների” ներկայության մասին իտալացի լրագրողների ֆիլմը կասկածներ առաջացնում " />

Արդյո՞ք «վրացի դիպուկահարներ» են եղել Մայդանում

Ինչո՞ւ է Մայդանում “վրացի դիպուկահարների” ներկայության մասին իտալացի լրագրողների ֆիլմը կասկածներ առաջացնում

REUTERS/Yannis Behrakis

2014թ-ի փետրվարի 20-ին Կիևում տեղի ունեցան Եվրամայդանի ամենաարյունալի բախումները: Այդ օրը 48 մարդ զոհվեց, որոնք բողոքում էին Ուկրաինայի այն ժամանակվա իշխանությունների քաղաքականության դեմ: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչև հիմա չի բացահայտել, թե ովքեր են սպանել ցուցարարներին: Հիմա  սպանությունների համար մեղադրվում են ուկրաինական միլիցիայի հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի մարտիկները: Սակայն հանրությանը կատարվածի մեկ այլ վարկած էլ են համառորեն առաջարկում, հաղորդում է Hromadske-ն:

REUTERS/Yannis Behrakis

Նախորդ տարվա նոյեմբերին միանգամից մի քանի իտալական լրատվամիջոց ցուցադրեց «Ուկրաինա. թաքնված ճշմարտություն» ֆիլմը: Դրա հեղինակները 2014թ-ի փետրվարի 20-ին Կիևում տեղի ունեցած դեպքերի այլընտրանքային վարկած են առաջ քաշում: Նրանց խոսքով՝ «վրացի դիպուկահարներին», որոնց Ուկրաինա էր բերել Միխեիլ Սաակաշվիլին, հրաման է տրվել կրակել և «բերկուտցիների», և ցուցարարների ուղղությամբ: Վրաստանից ժամանած դիպուկահարներին, կարծում են իտալացի լրագրողները, ղեկավարում էին Եվրամայդանի առաջնորդները՝ Գերագույն Ռադայի ներկայիս խոսնակ Սերգեյ Պաշինսկին և Վլադիմիր Պարասյուկը:

Այս մասին իտալացի լրագրող Ջան Միկալեսինին պատմել են երեք «վրացի դիպուկահարներ» Կոբա Ներգաձեն, Զալոգի Կվարացխելիան և Ալեքսանդր Ռևազիշվիլին: Ֆիլմի հեղինակները պնդում են, որ այդ անձանց հետ հարցազրույցներն արվել են 2017թ-ին Մակեդոնիայում:

REUTERS/Vasily Fedosenko

Ներգաձեն, Կվարացխելիան և Ռևազիշվիլին պատմում են, որ Կիև են եկել 2013թ-ի վերջին կեղծ փաստաթղթերով: Նրանց գործողություններն իբր համակարգել է Մամուկա Մամուլաշվիլին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդականը:

Վրաստանի քաղաքացիները պնդում են, որ Մայդանում տեղի ունեցած դիմակայության ժամանակ նրանք տարբեր երկրների քաղաքացիներից կազմված մի քանի ջոկատների կազմում էին: Դրանք տեղակայված են եղել Կիևի հենց կենտրոնում գտնվող մի քանի շենքերում: Մարտիկները պատմում են այն մասին, թե ինչպես են վրդովվել, երբ «բերկուտցիների» վրա կրակելու հրամանին հետևել է նույն հրամանը ցուցարարների վերաբերյալ:

Միխեիլ Սաակաշվիլին հերքում է «վրացի դիպուկահարների» գոյությունը: Նրա խոսքով՝ իտալացի լրագրողների ֆիլմը «ռուսական պրոպագանդայի» զոհ է:

«Վրացի դիպուկահարների» մասին վարկածը հերքում է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Գորբատյուկը. «Չկա ոչ մի տվյալ, որը կվկայի այն մասին, որ փետրվարի 20-ին տուժածների վրա կրակել են «Ուկրաինա» հյուրանոցից» (Վրաստանից եկած դիպուկահարների տեղակայման վայրն՝ ըստ իտալական ֆիլմի հեղինակների վարկածի): Ստացված տվյալները թույլ են տալիս պնդել, որ կրակել են այնտեղից, որտեղ գտնվել է «Բերկուտի» այսպես կոչված «սև վաշտը»:

Միխեիլ Սաակաշվիլիին դատարան հարցաքննության են հրավիրել Եվրամայդանի իրադարձությունների մասին գործով: Այնտեղ նա պետք է պատասխաներ «վրացի դիպուկահարների» մասին հարցերին, սակայն դրանից մեկ օր առաջ նրան վտարել են երկրից:

Վրացի դիպուկահարների մասին նյութը հրապարակվել է սկզբից

Il Giornale թերթում, ավելի ուշ այն ցուցադրվել է իտալական «5-րդ ալիք» հեռուստատեսության եթերում: Երկու լրատվամիջոցն էլ պատկանում է Իտալիայի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին: Դրանք հաճախ մեղադրում են Ուկրաինայում տիրող իրավիճակի ռուսամետ լուսաբանման համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիլվիո Բեռլուսկոնիի սերտ ընկերական կապերի մասին բազմիցս գրել են տարբեր երկրների լրատվամիջոցներ:


Կարդալ ավելին JAMnews-ում