Աղջիկը պարում էր՝ գովազդելով նոր գեղեցկության սրահը, սակայն հասարակությունը դա անամոթություն է համարում" />

Արդյո՞ք կինը պետք է համեստ լինի: Հարցում Ցխինվալում՝ կապված փողոցում «պորտապարի» հետ

Աղջիկը պարում էր՝ գովազդելով նոր գեղեցկության սրահը, սակայն հասարակությունը դա անամոթություն է համարում

Վլադիկավկազի փողոցներից մեկում այս «պորտապարը» որոշ ժամանակ առաջ ակտիվ քննարկումների առիթ էր դարձել Հյուսիսային և Հարավային Օսիայի սոցիալական ցանցերում:

Աղջիկն այդկերպ գովազդում էր նոր գեղեցկության սրահի բացումը: Սակայն իրականում դրանով հասարակության մեջ բացվեց նոր քննարկում հին, բայց տեղի հասարակության համար կարևոր թեմայով. Ի՞նչ է թույլատրված և ի՞նչ է արգելված կնոջը հայրիշխանական հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ սոցցանցերում քննարկումը տանում էր նրան, որ աղջիկը պետք է ամաչի այդպիսի անհամեստ վարքի համար: Բացի այդ, քննարկումներում նշվում էր, որ բարքերի անկման խորհրդանիշ կարող է համարվել այն, որ «մոտակայքով անցնող ոչ մի տղամարդ նրա վրա բաճկոն չգցեց»:

JAMnews-ը հավաքել է Ցխինվալի բնակիչների կարծիքները՝ խնդրելով մեկնաբանել աղջկա կատարումը և պատաստանել հետևյալ հարցին. «Արդյո՞ք կինը պետք է համեստ լինի, և ինչպե՞ս պետք է դա արտահայտվի»: Մենք հավաքել ենք ավելի շատ կարծիքներ, քան ներկայացված է այս կարճ հոլովակում, բայց պատասխանները ներկայացնում ենք համաչափորեն. հարցման մասնակիցները ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հայրիշխանական ավանդույթները կարևոր են:


Կարդալ ավելին JAMnews-ում