Կարծիք. Աբխազիայում կարգուկանոնի հաստատման ամենամեծ խոչընդոտը հենց իշխանությունն է" />

Արդյո՞ք Աբխազիայում կրիմինալի դեմ պայքարին կօգնի ներքին գործերի նախարարի հերթական փոփոխությունը

Կարծիք. Աբխազիայում կարգուկանոնի հաստատման ամենամեծ խոչընդոտը հենց իշխանությունն է

լուսանկարը՝ Սերգեյ Դեմյանով

Վերջին երեք տարվա մեջ ներքին գործերի նոր՝ արդեն հինգերորդ նախարար Գարի Արշբայի նշանակումն աբխազական միլիցիայի կոլեկտիվը ցուցադրական գործնականությամբ դիմավորեց:

Այդ օրը մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոց լցվել էր միլիցիայի ուժեղացված  պահակախմբերով (յուրաքանչյուրում 30 մարդ), որոնք կանգնեցնում և ստուգում էին անցնող ավտոմեքենաները:

Երբեք չեմ հասկացել այդ անմիտ ակցիաների իմաստը, քանի որ հանցագործը, որը չի ուզում միլիցիայի ձեռքն ընկնել, բավական է նախապես այլ ճանապարհով գնա կամ հեշտությամբ շրջանցի արգելապատնեշն առանց որևէ խոչընդոտի: Ոչ միայն խոշոր, այլ նաև մանր հանցագործները վաղուց այդ ցանցում չեն հայտնվում: Սովոր են:

Այնուամենայնիվ, ցանկացած նոր ղեկավարի միլիցիան դիմավորում է այդպիսի անօգուտ ռեյդերով: Հանցավորության դեմ իրական պայքարի իմիտացիան վաղուց որոշակի ծիսակարգ է դարձել:

Իսկ «բարեփոխում» բառը, որով սովորաբար իր գործունեությունն է սկսում յուրաքանչյուր նոր նախարար, աստիճանաբար հանվում է պաշտոնական բառապաշարից: Այն արդեն ոչ միայն չի ազդում, այլ նաև նյարդայնացնում է: Հատկապես որ, բարեփոխումներ էլ չեն արվում:

«Վերևից ասել են կտրուկ շարժումներ չանենք», – սուրճի սեղանի շուրջ զրույցի ժամանակ հոգոց է հանում մի ծանոթ մայոր:

Սակայն, եթե անգամ իշխանություններն իրոք լրջորեն որոշեին բարեփոխել իրավապահ համակարգը, ոչինչ չէր ստացվի: Միայն մեկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելն, այդ ընթացքում ձեռք չտալով մյուսներին, նույնն է, ինչ բնակարանում, որի բոլոր խողովակները փտել են, սահմանափակվել լվացարանը փոխելով և նոր ֆիննական զուգարանակոնք տեղադրելով:

Գոնե ինչ-որ իրավակարգ հաստատելու համար ամենամեծ արգելակող ուժը հենց իշխանությունն է: Դեռ երբեք, ոչ մի նախագահի կառավարման տարիներին հանցագործությունների այսպիսի քանակ չկար, որոնց ֆիգուրանտները բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանությանը մոտ մարդկանց երեխաները լինեին:

Ներկայիս նախագահի կառավարման տարիներին և գողություն է արվել տեսահսկման սարքի առջև, և դաժանաբար միլիցիոներների են ծեծել,

և բիզնես է «հովանավորվել»: Սակայն բոլոր քրեական գործերի ընթացքն արդյունքում սովորաբար արգելակվել է: Անգամ հրաժարականներ չեն եղել:

 

 

Գարի Արշբային չես նախանձի, նրան նշանակել են դիտորդ լինել: Ծանր հիվանդ օրգանիզմի բուժման համար անհրաժեշտ բոլոր «գործիքներից և դեղորայքից», ըստ ամենայնի, նրան տվել են միայն «հաբերը»:

 

 

Վերևներում մտքեր կան, որ հիմա իրավակարգի հաստատմանն ուղղված կտրուկ գործողությունները կարող են հարվածել փխրուն քաղաքական կայունությանը, որն ամեն կերպ պետք է ձգել մինչև հաջորդ նախագահական ընտրություններ՝ 2019թ-ի ամառ:

Սակայն պարզապես վախեր կան, որ սանձարձակ դարձած կրիմինալի դեմ նման լաքապատ պայքարն ավելի շուք քաոսի կբերի, քան երկու տարի հետո նշմարվող ընտրությունների:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում