Ավտոմեքենան, որում կառավարության ղեկավարն էր, Գագրա քաղաքի հատվածում բախվել է մարդատար մեքենայի, որը հանդիպակաց մայթով էր ընթանում, և գլորվել է ճամփեզրից" />

Ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան

Ավտոմեքենան, որում կառավարության ղեկավարն էր, Գագրա քաղաքի հատվածում բախվել է մարդատար մեքենայի, որը հանդիպակաց մայթով էր ընթանում, և գլորվել է ճամփեզրից

Ավտովթարից մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան:

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին 23:10 Գուդաութա քաղաքի մերձակայքում: Գագուլիան վերադառնում էր Սիրիա կատարած աշխատանքային այցից: Վարչապետի մեքենան կառավարական ավտոշարասյան մեջ է եղել և ռուսական Սոչի քաղաքի օդանավակայանից Սուխում էր վերադառնում:

Տուժել է ևս երկու մարդ, հաղորդել է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Վարչապետը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Ըստ Աբխազիայի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ մեքենան, որում եղել է կառավարության ղեկավարը, բախվել է մարդատար մեքենայի, որը հանդիպակաց մայթով էր ընթանում, և ճամփեզրից գլորվել է:

Լուսանկարը՝ Սարիա Կվարացխելիայի

Լուսանկարը՝ Սարիա Կվարացխելիայի

• Գենադի Գագուլիան 70 տարեկան էր: Նա Աբխազիայի նախարարների կաբինետը գլխավորել է 1995-1997թթ-ին, այնուհետև 2002-2003թթ-ին, և կրկին այդ պաշտոնը զբաղեցրել էր 2018թ-ի ապրիլի 25-ին:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում