5 մլն մարդ առանց էլեկտրանակության է մնացել" />

Ավելի քան 200 զոհ՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում

5 մլն մարդ առանց էլեկտրանակության է մնացել

Մեքսիկայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ են զոհվել և տուժել հզոր երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել Մեխիկոյում և հարակից նահանգներում երեքշաբթի երեկոյան: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է CNN-ը:

7,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սան-Խուան Ռաբոզո քաղաքից 4,5կմ դեպի հյուսիս-արևելք:

Ինչպես հաղորդել է երկրի նախագահ Էնրիկե Նյետոն, Մեխիկոյում աղետի հարվածից փլուզված դպրոցի շենքի փլատակների տակ 22 դպրոցականի մարմին է հայտնաբերվել: Երեքշաբթի երեկոյան անհետ կորածների ցուցակում նվազագույնը 30 երեխայի անուն կար:

«Մենք համազգային մասշտաբի նոր արտակարգ իրավիճակում ենք», — հայտարարել է Նյետոն երկրաշարժից հետո երկրին ուղղված առաջին ուղերձի ժամանակ:

Փլատակների մաքրման և մարդկանց փրկելու գործին են լծվել հազարավոր զինվորներ, փրկարարներ, հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում