Չեչնիայում այս օրը չի նշվում 2011 թ-ից ի վեր" />

Ասյօր լրանում է չեչենների և ինգուշների արտաքսման 73 տարին

Չեչնիայում այս օրը չի նշվում 2011 թ-ից ի վեր

Այսօր՝ փետրվարի 23-ին, լրանում է 1944 թվականին տեղի ունեցած չեչենների և ինգուշների արտաքսման 73 տարին:

Ինգուշիայում ողբերգական օրվան նվիրված հիշատակի ցույց անցկացվեց: Նազրանիում քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցած ակցային մոտ 5 հազար մարդ էր մասնակցում: Միջոցառմանը ելույթ ունեցավ հանրապետության ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը: Նա 1944թ-ին ինգուշների արտաքսման պատասխանատուներին «ահաբեկիչներ» անվանեց:

«Չեչևիցա» օպերացիան, որի ընթացքում Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի տարածքից չեչեններն ու ինգուշները վտարվեցին դեպի Ղազախստան և Կենտրոնական Ասիա, իրականացվել է 1944 թ-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 9-ը: Որպես հետապնդումների պատճառ հայտարավեցին զանգվածային դասալքությունը, պատերազմի ժամանակ զորակոչից խուսափելը և խորհրդային թիկունքում զինված ապստամբության նախապատրաստումը: Արտաքսման ժամանակ Չեչնիայից և Ինգուշիայից գրեթե 500 հազար մարդ է տեղահանվել:

Հայրենիք վերադառնալ ինգուշները և չեչենները սկսեցին միայն 1957 թ-ին. բռնաճնշումների ենթարկված ժողովուրդների վերականգնման մասին ԽՍՀՄ օրենքն ընդունվեց միայն 1989 թ-ին:

Գնահատականների համաձայն՝ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ստորաբաժանումների ջանքերով, ինչպես նաև աքսորավայրերում ցրտի և զրկանքների հետևանքով զոհվել է 100 հազար չեչեն և ինգուշ: Սակայն հենց Չեչնիայում այս հիշարժան օրը պաշտոնապես չեն նշում արդեն 4 տարի: 2011 թ-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել հիշողության ու վշտի օրը մայիսի 10-ին տեղափոխելու մասին (ի հիշատակ Չեչնիայի 2004 թ-ի մայիսի 9-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում զոհված նախագահ Ահմադ Կադիրովի մահվան): Կադիրովը հիմնավորել է իր որոշումը նրանով, որ «չէր ցանկանա, որպեսզի սգո այս երկու օրերը համընկնեն ռուսական համազգային տոների հետ» (փետրվարի 23-ին Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը):

Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզելը», 2014 թ-ի փետրվարին Կովկասի ժողովուրդների վեհաժողովի ղեկավար Ռուսլան Կուտաևը քննադատության ենթարկեց Չեչնիայում փետրվարի 23-ին սգո միջոցառումների անցկացման արգելքը: Դրանից հետո նա ձերբակալվեց և դատապարտվեց չորս տարվա ազատազրկման թմրանյութեր պահելու մեղադրանքով: Ընդ որում, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մատնտաացույց էր անում Կուտաևի քրեական հետապնդման և արտաքսմանտարելիցի կապակցությամբ վերջինիս արած հայտարարության միջև կապը:


Կարդալ ավելին JAMnews-ում