Ինչպե՞ս բացատրել մարդուն, որ սիրում ես նրան, բայց չես ցանկանում" />

Ասեքսուալություն․ կողմնորոշում, որի մասին ընդունված չէ խոսել ոչ Կովկասում, ոչ աշխարհում

Ինչպե՞ս բացատրել մարդուն, որ սիրում ես նրան, բայց չես ցանկանում

«Դեռ դպրոցական տարիներին, երբ բոլոր համադասարանցիներիս մոտ հորմոնները մոլեգնում էին, ես նայում էի նրանց և մտածում․ իսկ ե՞ս երբ եմ սկսելու ինչ-որ բան զգալ։ Ինչո՞ւ ինձ դա հետաքրքիր չէ», – պատմում է Շահզադան։

Նա ապրում է Բաքվում, 20  տարեկան է, զգաղվում է գրաֆիկական դիզայնով։ Մինչ ասեքսուալ սեռական կողմնորոշման ընկերների հայտնվելը Շահզադան իրեն հիվանդ էր համարում և նույնիսկ բժշկի էր դիմել։

Հասարակությունն ադապտացվել է սեռական փոքրամասնությունների մասին խոսակցություններին՝ խոսելով միայն «հետերա-հոմո» հարաբերությունների և դրաց տարատեսակների մասին։ Սակայն աշխարհում գոյություն ունի ևս մեկ մեծ խումբ՝ ասեքսուալները։

Lինե՞լ, թե՞ չլինել. միասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվե Ռումինիայում

Ինչպե՞ս ապրեն գեյերը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկրում

Նրանք էլ են շատ տանջվում սոցիումի ճնշումից, որտեղ ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ։ Նրանց հանդեպ հաճախ բռնություն է կիրառվում, որը ղեկավարվում է հետևյաէլ տրամաբանությամբ․ «Փորձի՛ր, քեզ դուր կգա»։

«Ասեքսուալություն» հասկացությունն ուսումնասիրման առարկա է դարձել մոտավորապես 1994թ-ից։ Այն ժամանակ Բրիտանիայում մասշտաբային հետազոտություն էր անցկացվում ՁԻԱՀ-ի տարածման սպառնալի տեմպերի առնչությամբ։ Փաստացի  կողմնակի տեղեկատվություն էր դարձել հետևյալ թիվը․ հարցվածների մեկ տոկոսն ասել էր, որ երբք սեռական ձգողություն չի զգացել որևէ սեռի հանդեպ։

 

Այդ ժամանակներից ի վեր այդ տոկոսն այն մարդկանց թվի մոտավոր չափումն է, որոնց կարելի է ասեքսուալ անվանել, ինչը տեսականորեն կարող է երկրագնդի վրա ապրող 60 մլն ասեքսուալների հսկայական թիվ լինել։ Եվ հենց այդ թիվն է վկայակոչում ասեքսուալների միջազգային հանրությունը՝ Asexual Visibility and Education Networ-ը, կամ AVEN-ը։ 

Շահզադան հանդիպել է և տղամարդկանց, և կանանց հետ՝ ենթադրելով, որ եթե հակառակ սեռի հանդեպ ձգողություն չունի, միգուցե այն առաջանա իր սեռի հանդեպ։ Ինչպես նա է ասում, ոչինչ չի ստացվել։ Նա ընդամենը դուրս է եկել իր հարմարավետության գոտուց և համաձայնել մի բանի, որը չի ցանկացել։

«Ապացուցիչ, որ սիրում ես», – ասում են նրանք։ Բարդ է մարդուն բացատրել, որ սիրում ես իրեն, բայց չես ուզում սեռական կապ ունենալ հետը»։

Ասեքսուալության յուրօրինակ հիմն է դարձել վերջերս ֆրանսիական Konbini պորտալի ցուցադրած տեսանյութը։ Լորի անունով մի աղջիկ պատմում է ասեքսուալների մասին և ասում․

«Մարդիկ չեն հասկանում, որ սերն առանց սեքսի իրական է։ Նրանք փորձում են մեզ փոխել, բուժել, բայց մենք հիվանդ չենք։ Ասեքսուալությունը հիվանդություն չէ”։

Լորին ասում է, որ այսօր բոլորը գիտեն, թե ինչ է միասեռականությունը, և ոմանք այն ընդունում են, ոմանք՝ ոչ։ Սակայն ասեքսուալների մասին շատերը նույնիսկ չեն էլ լսել։

Ասեքսուալ մարդկանց մասին գլխավոր միֆը հենց դա է, իբր նրանք սիրել չգիտեն և մոտ հարաբերություններ չեն ուզում։

Սակայն դա այդպես չէ։ Եվ AVEN համայնքը ստեղծվել է այդ թվում նրա համար, որպեսզի ասեքսուալներն այնտեղ ոչ միայն աջակցություն ստանան, այլև հնարավոր զուգընկեր։

Զուգընկեր կարելի է գտնել նաև սովորական սոցցանցերում։ Ֆեյսբուքում ադրբեջանական խմբերից մեկում վերջերս այսպիսի գրառում էր արվել․

«Ողջույն, ես 35 տարեկան եմ, հասակս՝ 177 սմ, քաշս՝ 80 կգ։ Փնտրում եմ կին, բայց, ավաղ, առանց սեքսի։ Բանն այն է, որ ես ասեքսսուալ եմ։ Խնդրում եմ չշփոթել իմպոտենցիայի կամ ֆրիգիդության հետ։ Զգացմունքներն ինձ համար խորթ չեն, ես կարողանում եմ գնահատել գեղեցկությունը, նրբակիրթ եմ»։

Հրապարակման հեղինակը ցանկացել է անանուն մնալ, սակայն համաձայնել է JAMnews-ին պատմել Բաքվում ասեքսուալ տղամարդու կյանքի առանձնահատկությունների մասին։

«Համբույրներն ու նախաբանի մնացած դրսևորումները ես կարող եմ ընդունել, բայց հանգիստ կարող եմ առանց դրա էլ ապրել։ Սկզբում մտածում էի, որ իմպոտենտ եմ։ Բժշկի եմ գնացել, բայց բժիշկները մեզ մոտ միայն մի բան են կարողանում՝ կամագրա և այլ գեներիկներ դուրս գրել (կամագրա՝ վիագրայի տարատեսակ, գեներիկ՝ օրիգինալ դեղամիջոցի պատճեն)։ Իսկ հինգ տարի առաջ գուգլեցի՝ «մարդ, որը սեքս չի ուզում»։ Եվ այդ ժամանակ իմացա, որ դա հիվանդություն չէ»։

Նա խոստովանեց նաև, որ ընկերների շրջապատում թաքցնում է իր ասեքսուալությունը։ Եվ, որպեսզի նրա գաղտնիքը չբացահայտվի, համակրելի աղջիկ տեսնելիս հետերասեքսուալ տղամարդկանց բնորոշ արտահայտություններ է անում՝ «Վատիկը չէ»։

«Սակայն ես ինձ կիրթ մադ եմ համարում, և այդ ամենն անում եմ միայն ուրիշներից չտարբերվելու համար։ Որ ընկերներս չմտածեն, որ գեյ եմ։ Ասեքսուալների մասին ես այն ժամանակ ինքս էլ չգիտեի։ Ինձ դուր է գալիս նայել գեղեցիկ կանանց, սակայն ես դրանից չեմ գրգռվում», – բացատրում է նա։

Ինչպես ասում է Թահմասիբ Ջավադզադեն՝ կլինիկական հոգեբանն ու սեքսապաթոլոգը, սեռական ձգողության խախտումների շարքին ասեքսուալությունը չի դասվում։

«Սեռական կողմնորոշումը չորս տիպի է լինում․ հետերասեքսուալ, հոմոսեքսուալ, բիսեքսուալ և ասեքսուալ։ Դրանցից ոչ մեկը շեղում չէ»։

Այն, որ ասեքսուալ մարդուն բժիշկները վիագրա են դուրս գրել, սեքսապաթոլոգն այսպես է մեկնաբանում․

«Եթե սեքսով զբաղվելու ցանկություն չկա, ոչ մի վիագրա չի օգնի։ Այն կարող է օգնել միայն այն դեպքում, երբ ցանկություն կա»։

Արդյո՞ք ասեքսուալությունը կարող է հարաբերություններ փչացնել

Միանշանակ՝ այո, եթե զուգընկերներից մեկն ասեքսուալ է, իսկ մյուսը՝ ոչ։ Դիտարկենք մի իրավիճակ իրական զույգի օրինակով։

Ֆիդանը Քյամրանի հետ հանդիպում է արդեն երեք տարի, և եթե Քյամրանն ընկերուհուն համբուրում է, ապա՝ միայն այտը։

«Մենք բացարձակապես չենք կարող հայտարարի գալ, նա կտրականապես դեմ է մերձեցմանը։ Երբեմն գրկում ենք միմյանց, բայց ինտիմ հարաբերությունները մեզ մոտ տաբու են։ Ընդ որում, Քյամրանը չի ցանկանում իրեն դասել ասեքսուալների շարքին։ Նա կարծում է, որ ասեքսուալությունը հիվանդություն է, և, ինքն իրեն ասեքսուալ անվանելով, նա «ուրիշ» կլինի», – պատմում է կինը։

Ֆիդանը, սակայն, հետերասեքսուալ է, և զուգընկերոջ փոխզիջման չգնալը երբեմն նրա մոտ տագնապալի մտքեր է առաջացնում։

«Լինում են պահեր, երբ մտածում եմ, որ նա ոչ ավանդական կողմնորոշում ունի։ Բայց հետո հասկանում եմ, որ դա հնարավոր չէ, նա բոլորովին նման չէ գեյի»։

Չնայած նրան, որ աղջիկը ֆիզիկական մերձեցման կարիք ունի, սիրելիից բաժանվելու մտադրություն չունի․ վերջինիս մարդկային որակները գերակշռում են։

Ասեքսուալությունը դեռևս մարդկանց մեծ մասի համար ընկալելի չէ։ Ոմանք կարծում են, որ դա էվոլյուցիայի արդյունք է, նրանք այսպես կոչված «նոր մարդիկ» են։ Ոմանք ասեքսուալությունը շփոթում են կուսակրոնության հետ։ Սակայն դա ևս մեկ տարածված միֆ է․ ասեքսուալները պնդում են, որ իրենք չեն հրաժարվում սեռական կյանքից։ Պարզապես այն իրենց պետք չէ։

«Այն ամենն, ինչ նման կողմնորոշման մարդիկ ցանկանում են, այն է, որ սիրո իրենց ընկալումը՝ որպես առանց սեքսի սիրո, մարդիկ սկսեն ընդունել և հարգել», – նշում է Լոլան։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում