Էջմիածին քաղաքի «խելացի կանգառում» կարելի է հեռախոս լիցքավորել, իմանալ, թե որտեղ է պահանջվող տրանսպորտը, միանալ Wi-Fi-ին, օգտվել բանկոմատից " />

Առաջին և դեռևս միակ «սմարթ-կանգառը» Հայաստանում կառուցվել է ոչ մայրաքաղաքում

Էջմիածին քաղաքի «խելացի կանգառում» կարելի է հեռախոս լիցքավորել, իմանալ, թե որտեղ է պահանջվող տրանսպորտը, միանալ Wi-Fi-ին, օգտվել բանկոմատից

Գյումրի, Էջմիածին, Նիկոլ Փաշինյան, խելացի կանգառ

Էջմիածին քաղաքում հոկտեմբերի 8-ին նշվել է քաղաքի 2704-ամյակը։ Տոնական նիջոցառումները լրացրել է նաև այստեղ առաջին և դեռևս միակ «սմարթ-կանգառի» բացումը։ «Խելացի կանգառում» կարելի է հեռախոս լիցքավորել, միանալ Wi-Fi ցանցին, օգտվել բանկոմատի ծառայություններից, էկրանին տեսնել, թե որտեղ է տվյալ պահին գտնվում պահանջվող տրանսպորտը։

Հայաստանի կառավարությունը 20 մլն դոլար կտրամադրի շրջանների զարգացմանը

«Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիական երկիր դառնալն է»․ վարչապետ

«Խելացի կանգառի» մասին՝ ավելի մանրամասն

Բացման արարողությանը ներկա էին Երևանի և Էջմիածնի քաղաքապետներ Հայկ Մարությանն ու Դիանա Գասպարյանը։ Ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է երկրի շուտափույթ տեխնիկական արդիականացմամբ։

Էջմիածինը փոքր քաղաք է, որը Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Համարվում է երկրի մշակութային և կրոնական կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսքով՝ կանգառի նպատակը քաղաքի բնակիչների համար հարմարավետ պայմաններ ստեղծելն է, տրանսպորտ սպասելու րոպեներն առավելագույնս օգտակար դարձնելը։

Այժմ հատուկ էկրանների միջոցով «խելացի կանգառում» մարդիկ կարող են տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող երթուղու, տրանսպորտի ժամանման ժամանակի և ողջ քաղաքի երթուղիների մասին։

Իր հիմնական գործառույթներից զատ կանգառն օգտակար կլինի նաև բջջային հեռախոսների ակտիվ օգտագործողներին․ հեռախոսն այստեղ կարելի է լիցքավորել և միանալ անլար ցանցին։ Այստեղ տեղադրված է նաև բանկոմատ և վճարային տերմինալ։ Կանգառում կարելի է նաև տեղեկություն ստանալ ժամի և օդի ջերմաստիճանի մասին, ընդ որում՝ նաև փողոցից, վազող տողի միջոցով, որը երևում է հեռվից։

Կանգառն օգտակար կլինի նաև քաղաքի հյուրերի համար։ Նրանք կարող են իմանալ, թե ուր և ինչպես գնալ, ինչ տեսնել, որտեղ հաց ուտել և ինչպես հանգստանալ։

Նոր կանգառը փակ է, հագեցած է օդափոխության և ջեռուցման համակարգերով։ Իսկ դրա կողքին հատուկ աղբամաններ են տեղադրված՝ թափոնների տեսակավորման հնարավորությամբ։

Քաղաքային իշխանությունները պատրաստվում  են այս կերպ վերազինել Էջմիածնի նաև մյուս կանգառները։

Նման կանգառները Հայաստանում

Եվս մեկ «խելացի կանգառ» է բացվել 2019թ-ի հուլիսին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում։ Ճիշտ է, այն ծառայությունների քանակով զիջում է Էջմիածնում տեղադրվածին։ Գյումրիում կանգառը հայտնվել է գյումրեցի գործարար Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ և շնորհիվ նրա ներդրման։ Մոտ 20 տարի նա ապրել է Մոսկվայում, սակայն անցյալ տարի Հայաստան է վերադարձել։

«Մենք Ռուսաստան ենք մեկնել, երբ ես երկու տարեկան էի, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո [տեղի է ունեցել 2018թ-ի գարնանը – JAMnews] վերադարձել ենք Գյումրի։ Որդուս ապագան հենց Հայաստանում եմ տեսնում։ Վերջնականապես վերադառնալուց առաջ ես մեկուկես ամսով եկել էի և տեսա, որ այստեղ կարելի է և ապրել, և բիզնես անել։ Նոյեմբերին մենք արդեն վերջնականապես տեղափոխվեցինք այստեղ», – պատմել է Դավթյանը։

Գյումրիի «խելացի կանգառի» լուսավորման համար արևային էներգիա է օգտագործվում։ Սարքերը, որոնցով այստեղ տեղադրված են, մարդկանց թույլ են տալիս արևային էներգիայի հաշվին հեռախոսները լիցքավորել։

Գյումրիում երեք տարվա ընթացքում պլանավորվում է ստեղծել արդեն 70 սմարթ-կանգառ, որոնցից 35-ն՝ այս տարի։

Իսկ 2017թ-ի հուլիսին Եվրամիության նախաձեռնությամբ արևային մարտկոցներ են տեղադրվել Երևանի երկու ավտոբուսային կանգառներում։  Նրանց օգնությամբ նույնպես կարելի է լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ ու այլ սարքեր։

Երևանյան կանգառներում արևային մարտկոցները հայտնվել են Եվրամիության «Էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» նախաձեռնության շրջանակում։ Ինչպես հաղորդել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության այն ժամանակվա ղեկավար Պյոտր Սվիտալսկին, այդ նախաձեռնության նպատակն է երկրում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումն ու Ռուսաստանից կախվածութան նվազեցումը։


Կարդալ ավելին JAMnews-ում