Արարողությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը, որը 103 տարեկան է, և ամենաերիտասարդ ընտրողնրը, որոնք առաջին անգամ են քվեարկել խորհրդարանական ընտրություններին " />

Առաջին անգամ հայ պատգամավորներին մանդատներ են հանձնել հենց ընտրողները

Արարողությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը, որը 103 տարեկան է, և ամենաերիտասարդ ընտրողնրը, որոնք առաջին անգամ են քվեարկել խորհրդարանական ընտրություններին

Հայաստանում այսօր անցկացվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձանման արարողությունը։ Մանդատ ստացավ 132 պատգամավոր։

Ինչպե՞ս դա տեղի ունեցավ

Մանդատների հանձնման պաշտոնական արարողությունն անցկացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

2018թ-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորներին մանդատներ հանձնեցին ընտրողները։

Նրանց շարքում էր ամենատարեց ընտրողներից մեկը՝ տիկին Բավական Փիլոյանը, որը 103 տարեկան է, ինչպես նաև 2018թ-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններին առաջին անգամ քվեարկած անձինք։

Ընտրություններ Հայաստանում․ ճգնաժամի հնարավոր հաղթահարում

• Հայաստանի խորհրդարանում մեծամասնությունը հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դաշինքինն է լինելու

Հայաստանի համար 2018թ-ի 7 կարևոր իրադարձությունները 

Ո՞ր ուժերն են խորհրդարան անցել

Նոր գումարման Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ, մանդատ է ստացել 132 պատգամավոր։

Բացարձակ մեծամասնությունն «Իմ  քայլը» դաշինքինն է, որը գլխավորում է հայկական «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ քայլը» դաշինքին խորհրդարանում ներկայացնում են 88 պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 26 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 18։

Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին։

Ինչպե՞ս են բաշխվում պաշտոնները

Արդեն հայտնի է, որ խոսնակի պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, որը  նախկինում «հեղափոխական» կառավարության առաջին փոխվարչապետն էր։ Առաջին փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի Լենա Նազարյանը, երկրորդ փոխխոսնակինն՝ Ալեն Սիմոնյանը։ Երեքն էլ «Իմ քայլը» դաշինքից են։

Երրորդ փոխխոսնակի՝ ընդդիմությանը հասնող քվոտան ստացել է «Բարգավաճ Հայաստանը», որն ընտրությունների արդյունքում երկորդ տեղն է զբաղեցրել։ Կուսակցության հավանական թեկնածուն` Վահե Էնֆիաջյանն է։


Կարդալ ավելին JAMnews-ում