Այն Հայաստան է բերել Ֆրանսիայի հավաքականի կազմի 1998թ․աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն" />

Առաջին անգամ Հայաստան է բերվել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ոսկե գավաթը

Այն Հայաստան է բերել Ֆրանսիայի հավաքականի կազմի 1998թ․աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի, JAMnews

Առաջին անգամ Հայաստան է բերվել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ոսկե գավաթը:

2006 թվականից ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է այս նշանավոր գավաթի շրջագայությունը:  6.2 կգ քաշով հանրահայտ գավաթը ցուցադրվում է ֆուտբոլի սիրահարներին տարբեր երկրներում: Այս տարի գավաթը շրջագայելու է 50 երկրներով, որոնցից 24-ում այն կլինի առաջին անգամ։

Գավաթը Հայաստան է բերել Մադրիդի «Ռեալ» ակումբի նախկին խաղացող և Ֆրանսիայի հավաքականի կազմի 1998թ․աշխարհի չեմպիոն դարձած Քրիստիան Կարամբյոն։

«20 տարի առաջ ես նույնպես նվաճել եմ այս գավաթը Ֆրանսիայի ազգային հավաքականի իմ խաղընկերների հետ: Կարծում եմ, ձեզ հայտնի է, որ այն թիմում կային հայեր՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը: Ես շատ հպարտ եմ ներկայացնել այս գավաթը»,- ասել է Քրիստիան Կարամբյոն:

Մեկ ժամ շարունակ գավաթը գտնվել է Երևանի Ազատության հրապարակում: Ֆուտբոլի երկրպագուները կարողացան տեսնել այն, բայց դիպչել դրան նրանց չէր թույլատրվում: Այդ իրավունքն ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու պետությունների ղեկավարները:


Կարդալ ավելին JAMnews-ում