Վրաստանի կառավարությունը սկսում է խստացնել օրենսդրությունը" />

ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի բազմաթիվ խախտումները Վրաստանի քաղաքացիների կողմից կարող են բերել դրա չեղարկմանը

Վրաստանի կառավարությունը սկսում է խստացնել օրենսդրությունը

Վրաստանի կառավարությանը մտահոգում են ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերը, և այդ գործընթացի կանխարգելման նպատակով այն սկսել է աշխատել օրենսդրական փոփոխությունների վրա:

2017 դեկտեմբերի 20-ին հրապարակվել է Եվրահանձնաժողովի զեկույզը, որում Վրաստանը զգուշացվել է առանց վիզայի ռեժիմի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Գլխավոր խնդրների շարքում մատնանշվել էին.

 

1. Վիզաների լիբերալիզացիայից հետո ավելացել է Վրաստանի քաղաքացիների թիվը, որոնք փորձում են ապաստան ստանալ եվրոպական երկրներում:

 

2. Չափազանց շատ է Վրաստանի բնակիչների թիվը, որոնք մտնում են կազմակերպված հանցագործ խմբավորումների մեջ: Մասնավորապես, հաճախակի են դարձել գողությունների և կողոպուտների դեպքերը Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում, որոնց մեջ ներգրավված են եղել Վրաստանի քաղաքացիները:

 

Արդարադատության փոխնախագահ Ալեքսանդր Բարամիան ասել է լրագրողներին, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գերմանիան և ԵՄ մի շարք այլ երկրներն անհանգստություն են հայտնում: Նման իրավիճակը հարցականի տակ է դնում ներկայիս վիզայի ռեժիմի նպատակահարմարությունը:

 

«Շատ ցավալի կլինի, եթե Վրաստանը դառնա երկրի մի շարք քաղաքացիների անբարեխղճության զոհը», — ասել է Բարամիան:

Կառավորությունն առաջարկել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Առաջարկերից մեկն է՝ բարդացնել ազգանվան փոփոխության կանոնները:  Ազգանունը չեն կարողանա փոխել հետախուզման մեջ գտնվող անձինք: Ազգանուն փոխել այժմ հնարավոր կլինի միայն համապատասխան հաստատություններ անձամբ ներկայանալու դեպքում, այլ ոչ թե ներկայացուցչի օգնությամբ: Արտերկրում գտնվող անձինք նախկինի պես իրավունք կունենան ազգանվան փոփոխության համար դիմել բնակության երկրում Վրաստանի հյուպատոսություն, սակայն որոշում կայացնելու փուլում նրանք անպայման պետք է Վրաստան վերադառնան տեղում ընթացակարգն անցնելու համար:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը պլանավորվում է քննարկել կառավարության մոտակա նիստին:

• ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թի մարտի 28-ին: Այդ օրվանից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի:

• Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կիրառելու այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»՝ լիբերալ վիզային ռեժիմի վերանայմամբ, եթե Վրաստանը չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները:


Կարդալ ավելին JAMnews-ում