Աբխազերենն ուսումնասիրելու են Բաթումի և Փերիա գյուղի 2 դպրոցներում" />

Աջարիայում աբխազերենի դասընթացներ են բացվել

Աբխազերենն ուսումնասիրելու են Բաթումի և Փերիա գյուղի 2 դպրոցներում

Աբխազերեն լեզվի դասընթացներ են բացվել Աջարիայում: Բաթումի երկու դպրոցներում դասընթացներ են նախաձեռնել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն:

აფხაზ-2

Աբխազերենի ուսուցիչների մի խումբն աշխատելու է Բաթումում, ևս երկուսը՝ Փերիա գյուղում, որտեղ 250 աբխազական և վրաց-աբխազական խառը ընտանիքներ են բնակվում: Ինչպես հաղորդում է պետնախարարի աշխատակազմը, աբխազերենի դասընթացներն անցկացվելու են շաբաթական 4 անգամ և հաշվարկված են լինելու ցանկացած տարիքի ունկնդիրների համար:

«Մեր պարտքն աբխազերեն լեզվի, մշակույթի և ինքնության պաշտպանությունն է, աբխազերենը վրացերեն լեզվի հետ մեկտեղ պետական լեզու է, և ապագայում մենք ավելի շատ քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ», – հայտարարել է պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը բազմիցս դիմել է կառավարությանն Աբխազիայում աբխազերենի դասընթացներ բացելու հորդորով:

Ավելի վաղ, Թբիլիսիում գործող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության որոշմամբ, աբխազերենի դասընթացներ էին բացվել Թբիլիսիի, Զուգդիդիի և Սենակիի 4 դպրոցներում:

Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:


Կարդալ ավելին JAMnews-ում