Գլխավոր ճարտարապետը հայտնի և սիրելի երգահան Արթուր Մեսչյանն է: Նա հայտնի է որպես մեծ հայրենասեր, և երևանցիները մեծ ակնկալիքներ ունեն նրանից " />

«Ապօրինի շինարարությանը վե՛րջ: Հողազավթմանը վե՛րջ: Ձեզ համար խնդիրներ մի ստեղծեք». Երևանի գլխավոր ճարտարապետ

Գլխավոր ճարտարապետը հայտնի և սիրելի երգահան Արթուր Մեսչյանն է: Նա հայտնի է որպես մեծ հայրենասեր, և երևանցիները մեծ ակնկալիքներ ունեն նրանից

Հայաստանի նորընտրիր քաղաքապետ Հայկ Մարությանը, որն ինքը հայտնի կատակերգու դերասան է, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ է նշանակել Արթուր Մեսչյանին: Մեսչյան Հայաստանում հայտնի է ոչ թե որպես ճարտարապետ, այլ՝ երաժիշտ: Երգահան, գրեթե բոլոր սերունդների սիրելի երգերի հեղինակը հայտնի է նաև որպես մեծ հայրենասեր, մարդ՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ:

Մինչև վերջերս բոլոր երևանցիները չէ, որ գիտեին, որ Մեսչյանը նախագծել է Մատենադարանի շենքը՝ հին ձեռագրերի գրապահոցը: Սակայն շատերը նրա նշանակման հետ լուրջ հույսեր են կապում:

Այսօր Արթուր Մեսչյանը պատմել՝ ինչպես կփոխվի Երևանը մոտ ապագայում:

Արթուր Մեսչյանի ծրագրերը

Երևանի նոր գլխավոր ճարտարապետը հայտարարել է, որ թույլ չի տա քանդել Երևանի ոչ մի հուշարձան: Նա խոստացել է նաև վերականգնել արդեն քանդված մշակութային հուշարձանները: Մեսչյանը պատրաստվում է պահպանել բոլոր այն շենքերը, որոնք ներառված են «Հին Երևան» նախագծում: Ըստ այդ ծրագրի՝ որոշ շենքեր քանդել են, որպեսզի հետո դրանք վերականգնեն և հավաքեն մեկ վայրում:

«Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել որոշ նախագծային որոշումներ, որպեսզի այդ շինությունները պահպանվեն: Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ, այնպես որ այդ թեման, պատմական հուշարձանները քանդելու թեման, եկեք համարենք սպառված»,- հայտարարել է նոր գլխավոր ճարտարապետը:

Ընդ որում, Մեսչյանը հայտնել է, որ շատ շենքեր ապամոնտաժվել են բարբարոսաբար, և դրանք կհաջողվի վերականգնել միայն 30%-ով:

Մեսչյանը հայտարարել է Երևանում անօրինական շինարարության դեմ պայքարելու իր մտադրության մասին.

«Ապօրինի շինարարությանը վե՛րջ: Հողազավթմանը վե՛րջ: Չի՛ լինելու օրինականացում: Մի՛ ստեղծեք խնդիրներ: Փոխարենը ես ձեզ խոստանում եմ, որ եթե որոշեք իրականացնել ձեր շինարարական նախագծերն օրինական ճանապարհով, բոլոր միջոցներով մենք կփորձենք հնարավոր կերպով թեթևացնել ձեր կյանքը: Դուք ոչ մի խնդիր չեք ունենա»:

Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը երկար տարիներ գործել է Երևանի քաղաքապետի քմահաճույքով, և նրա գործառույթները պետք է հստակեցնել.

«Եթե քաղաքապետն ասում էր՝ այսինչ տեղը այսինչ մարդուն հողահատկացում արեք, ինքը այնտեղ շենք է կառուցում, այդտեղ գլխավոր ճարտարապետն անելիք չունի: Այդ իրավասությունները, որ վերագրում եք Նարեկ Սարգսյանին, [Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ-JAMNews], այդքան չէին: Դուք հիշեք՝ որ քաղաքապետների ժամանակ է ինքը աշխատել, ինչ իշխանությունների ժամանակ է աշխատել․․․ երբ որ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով»:

Հայտնի դերասանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները 

Ֆոտոռեպորտաժ. Երևանի նկարազարդված կամարանցումները

Երևանի անհայտ արձանները 

Գործընկերների արձագանքը Մեսչյանի նշանակմանը

Արթուր Մեսչյանի գործընկերներն ընդհանուր առմամբ դրական են արձագանքել նրա նշանակմանը: Մեսչյանին նախորդած Տիգրան Բարսեղյանը նշանակումը համարում է իրավաչափ.

«Տաղանդավոր մարդը տաղանադավոր է ամեն ինչում: Ես արդեն նրա հետ խոսել եմ և պատրաստակամություն եմ հայտնել լինել նրա կողքին և օգնել: Դժվար կլինի, բայց ես կարծում եմ, որ Արթուր Մեսչյանը կկարողանա ամեն ինչ ճիշտ կազմակերպել և արժանի կերպով պատասխանել բոլոր մարտահրավերներին»:  

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ Արթուր Մեսչյանը պետք է վճռական գործի.

«Նրան պետք է հարգեն և լսեն որպես մասնագետ: Մենք ունեցել ենք շատ լավ գլխավոր ճարտարապետներ, որոնք չէին ցանկանում ունենալ այն, ինչ այսօր կա: Ոչ մի ճարտարապետ չէր կարող հատուկ վատություն անել քաղաքին, բայց, ցավոք, հաճախ նրանք ստիպված էին գնալ որոշակի քայլերի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում