Զիմբաբվեի նախագահը՝ ազատության մարտիկն ու 37 տարվա բռնապետը՝ հեռացավ" />

8 պատմական լուսանկար աշխարհի հնագույն բռնապետի մասին

Զիմբաբվեի նախագահը՝ ազատության մարտիկն ու 37 տարվա բռնապետը՝ հեռացավ

REUTERS/Mike Hutchings

Վերջին շաբաթվա միջազգային գլխավոր նորություններից մեկն աշխարհի հնագույն բռնապետներից մեկի՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականն էր:

20 տարի շարունակ միջազգային հանրությունն ուզում էր հասնել նրա հրաժարականին: Արդյունքում՝ նա հեռացավ, երբ սեփական երկրի բանակը վերջնագիր ներկայացրեց իրեն:

37 տարվա իր կառավարման ընթացքում Մուգաբեն սնանկացրեց Աֆրիկայի ամենաբարեհաջող երկրներից մեկի տնտեսությունը և հարյուրավոր միլիոն դոլարի անձնական ունեցվածք կուտակեց: Մուգաբեի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցները գործում էին 1990-ականների կեսերից:

Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում հազարավոր մարդիկ փողոցներում տոնում են բռնապետի հեռանալը:

1958 – Ֆորտ Հարեի համալսարանի շրջանավարտ Ռոբերտ Մուգաբեն մեկնում է Գանա աշխատելու: Նա մասնագիտությամբ ուսուցիչ է: REUTERS/Patrick de Noirmont, 1996

1974 – դուրս է գալիս բանտից, որտեղ անցկացնում է գրեթե 15 տարի Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դեմ պայքարի մասնակցության համար: Reuters/Howard Burditt, 1996

1980 – վերադառնում է Զիմբաբվե 10-ամյա արտաքսումից հետո և դառնում վարչապետ ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի արդյունքում: Վարչապետի պաշտոնում սպիտակ փոքրամասնության հետ հաշտեցման քաղաքականություն է որդեգրում և բարելավում է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թետչերի հետ: Reuters/Kevin Coombs, 1994

1996 – ամուսնանում է իր մեքենագրուհի Գրեյս Մարուֆուի հետ, որից նա արդեն 2 երեխա ուներ

1990-ականներ – միջամտում է Կոնգոյի քաղաքացիական պատերազմին: Երկրի ներսում սկսում է սպիտակ ֆերմերների հողերի բռնագանձման քաղաքականություն: Երկրի տնտեսությունը սկսում է անկում ապրել, արժեզրկումն աշխարհում ռեկորդային է դառնում: ԱՄՆ-ն և ԵՄ-ը պատժամիջոցներ են մտցնում Զիմբաբվեի դեմ: Գլխավոր արտաքին քաղաքական գործընկերը Չինաստանն է դառնում: Մուգաբեի աղջիկը սովորում է Սինգապուրում: Reuters/Howard Burditt, 1996

2013 – Մուգաբեի կուսակցության հաղթանակն ընտրություններում

2017 – Մուգաբեն հրաժարական է տալիս զինվորականների ճնշման տակ


Կարդալ ավելին JAMnews-ում