Լոնդոնն ու Պեկինն ավելի հասանելի են դարձել " />

Աշխարհի թանկ քաղաքներն էժանանում են

Լոնդոնն ու Պեկինն ավելի հասանելի են դարձել

2016-2017թթ. համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում որոշ շատ թանկ քաղաքներում կյանքը զգալիորեն էժանացել է:

Economist Intelligence Unit (EIU) միջազգային վերլուծական ընկերության կազմած Կյանքի արժեքի ամենամյա ինդեքսում Լոնդոնը և Պեկինը հանկարծ իրենց գտան շատ ավելի ցածր հորիզոնականներում, քան լինում են սովորաբար, հաղորդում է BBC-ն:

Լոդոն

Երկիրը Եվրամիությունից դուրս բերելու հանրաքվեի արդյունքները անմիջապես ազդեցին ֆունթ սթեռլինիքի փոխարժեքի վրա. այնքան, որ Լոնդոնը, որը շատ երկար ժամանակ գտնվում էր աշխարհի ամենաթանկ մայրաքաղաքների շարքում, ընդամենը մեկ տարում 18 հորիզոնականով նահանջեց Economist Intelligence Unit-ի ինդեքսում:

Զբոսաշրջիկները հեղեղել էին Բրիտանիայի մայրաքաղաքը՝ գնելու համար իրեր, որոնք այժմ իրենց համար ավելի մատչելի են դարձել: Որոշ գնահատականներով՝ Լոնդոնում օտարերկրացիների ծախսերի մակարդակը անցյալ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 36 տոկոսով:

Պեկին

Մի շարք չինական քաղաքներ կորցրել են իրենց բարձր դիրքերը EIU ինդեքսում, որոշները, օրինակ՝ Պեկինը, նահանջել են ավելի քան 10 հորիզոնականով:

Չնայած EIU փաստաթղթում չեն նշվում պատճառները, բայց, ըստ որոշ աղբյուրների, դա տեղի է ունեցել չինական արտահանման պահանջարկի նվազման և դոլարի նկատմամբ յուանի դիրքերի թուլացման պատճառով:

Գրեթե նույնկերպ, ինչպես Լոնդոնում, կացարանի մատչելիության մակարդակը կախված է նրանից, թե քաղաքից ինչ հեռավորության վրա եք պատրաստ բնակվել: Տունչժոու թաղամասում՝ մայրաքաղաքից 22 կմ արևելք, երկու սենյականոց բնակարանը կարելի է վարձակալել ամսական 300 դոլարով:

Մյուս համաշխարհային մայրաքաղաքներից նախորդ տարվա համեմատությամբ կյանքն էժանացել է Նիգերիայի մայրաքաղաք Լագոսում և Մեխիկոյում:


Կարդալ ավելին JAMnews-ում