Անորոշ տարամաբանության տեսության հայր Լոտֆի Զադեն կտակել է հուղարկավորել իրեն Բաքվում " />

Աշխարհահռչակ ադրբեջանցի գիտնականը վախճանվել է ԱՄՆ-ում

Անորոշ տարամաբանության տեսության հայր Լոտֆի Զադեն կտակել է հուղարկավորել իրեն Բաքվում

Սեպտեմբերի 6-ին Կալիֆորնիայում 96 տարեկանում վախճանվել է համաշխարհային ճանաչում ունեցող մաթեմատիկոս, Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Լոտֆի Զադեն:

Լյութֆալի Ալեսկերզադեն ծնվել է Բաքվում ադրբեջանա-հրեական ընտանիքում: 1932թ. ապրել է Իրանում, իսկ 1944թ՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ աշխատանքի է անցել Կալիֆորնիայի համալսարանում Լոտֆի Զադե անունով:

Զադեին մեծ հռչակ է բերել անորոշ բազմազանության (fuzzy sets) տեսությունը: 1973թ. առաջարկել է ոչ հստակ տրամաբանության տեսությունը (fuzzy logic), որը համարվում է հեղափոխական և լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում:

Գիտնականի որդին՝ Նորման Զադեն, հրապարակել է հոր կտակը, որտեղ նա խնդրել է հուղարկավորել իրեն պատմական հայրենիքում՝ Բաքվում:

Զադեների ընտանիքի ընկերը՝ Ադրբեջանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Շահնազ Շահբազովան, հայտարարել է, որ գիտնականի աճյունը Բաքու կտեղափոխվի 10 օրից: Նա նաև նշել է, որ Լոֆթին կտակել է հուղարկավորել իրեն մուսուլմանական ավանդույթներով:

Սոցցանցերում որոշ օգտատերերը կասկածի տակ են դրել Բաքվի պատվավոր ծառուղում հուղարկավորվելու Զադեի իրավունքը: Օգտատերերից մեկի խոսքով՝ «Զադեն ոչինչ չի արել Ադրբեջանի համար». նա ի նկատի ունի Զադեի չեզոք դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունում: Ոմանք էլ ծիծաղելի են համարում նման մեկնաբանությունները և հռետորական հարց են տալիս. «Հետաքրքիր է՝ ի՞նչ է արել Նիկոլայ Կոպերնիկը Լեհաստանի համար»:

Ադրբեջանի կառավարությունը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել Բաքվում Զադեի հուղարկավորության ընթացակարգի վերաբերյալ:


Կարդալ ավելին JAMnews-ում