Հինգ օրում անտառներում չորս հրդեհ է արձանագրվել " />

Անտառային հրդեհներ Ադրբեջանում․ պաշտոնյաները կարծում են, որ մեղավոր է ոչ թե շոգն, այլ մարդիկ

Հինգ օրում անտառներում չորս հրդեհ է արձանագրվել

Ադրբեջանում հինգ օրում մի քանի ուժեղ անտառային հրդեհ է եղել։ Հրշեջները դեռևս կարողանում են դրանք մարել, մարդկային զոհեր չկան։ Պաշտոնյաներն ամեն ինչի համար մեղադրում են տեղի բնակիչներին։ 

• Ինչպե՞ս է փոխվում Ջավախեթին՝ Վրաստանի ամենախստապահանջ շրջանը

• Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդիկ պատմում են, թե ինչ դեր է այն խաղացել իրենց կյանքում

Ամենաուժեղ հրդեհը տեղի է ունեցել Ադրբեջանի հարավում գտնվող Գիրքանի ազգային պարկում։ Այստեղ հրդեհվել է մեկուկես հեկտար տարածքի չոր խոտը, թփերն ու ծառերը։ Հրդեհը սկսվել է գյուղի ծայրամասում, այն մարում էին ինչպես ցամաքից, այնպես էլ օդից՝ երկկենցաղ ինքնաթիռով և երկու ուղղաթիռով։ Հրշեջներին օգնում էին նաև գյուղի բնակիչները։ 

Հրդեհ Գիրքանի արգելոցում (www.fhn.gov.az

Անտառներ են այրվել նաև երկրի հյուսիսում գտնվող Շաբրանում և Գուբայում, արևմուտքում գտնվող Գեյգելի շրջանում։

Իսկ Ադրբեջանի կենտրոնական մասում տեղակայված Աղսուի անտառներում հրդեհը, որը բռնկվել է օգոստոսի 22-ին, շարունակվում է մինչ այսօր։ 

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ է լինելու

Ադրբեջանում օգոստոսի վերջին շատ շոգ է։ Սակայն բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունն անտառների հրդեհների համար մեղավոր է համարում ոչ թե շոգը, այլ մարդկանց անփութությունն ու կրակի հետ անզգույշ վարվելը։

Նախարարությունը խոստանում է, որ բոլոր այրված հատվածներում աշնանը նոր ծառեր կտնկվեն։


Կարդալ ավելին JAMnews-ում