Զոհերի թիվը հասել է 21-ի" />

Անսովոր ցրտեր ԱՄՆ-ում և Կանադայում

Զոհերի թիվը հասել է 21-ի

Նա հենց նոր է անցել Նյու Յորքի Բրուքլինյան կամրջով: 2018թ-ի հունվարի 4: REUTERS/Darren Ornitz

ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտեր են: Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա, Տեխաս, Կենտուկի, Վիսկոնսին նահանգներում դրանք առավել ուժեղ են: Զոհերի թիվը հասել է 21-ի:

Օդերևութաբանները կարծում են, որ մոտ ժամանակներս եղանակը չի տաքանալու: Նրանց կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ հյուսիս-արևելյան հատվածում նոր փոթորիկ կլինի, որի հետևանքով եղանակն էլ ավելի կցրտի: Ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30 աստիճան: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Մարդիկ փորձում են հասնել իրենց մեքենաներին՝ սուպերմարկետից դուրս գալով: Քաղաք Բոստոն, 2018թ-ի հունվարի 4: REUTERS/Brian Snyder

Ցրտերի և ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան հազար ավիաթռիչք: Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել ուժգին քամու պատճառով:

Փակվել են հարյուրավոր դպրոցներ: Էներգետիկ ընկերությունները բնակիչներին խորհուրդ են տալիս ջեռուցման անջատման դեպքում լքել իրենց տներն ու այլ ապաստան գտնել: Քաղաքներից շատերի փողոցները սառույցով են պատված:

Քաղաք Էրի, Փենսիլվանիա նահանգ: REUTERS/Robert Frank

Եղանակը կտաքանա միայն հաջորդ շաբաթվա կեսերին:

Պիցերիա Բոստոնում: Դրսում մինուս 24 աստիճան ցուրտ է: 2018թի հունվարի 4: REUTERS/Brian Snyder

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում