Ատրակցիոնների այգին Ռուսթավիում․ բացառիկ վայրից մինչև էրոտիկ ակումբ և ճահճում կորած ռելսեր " />

Անէացած երկաթուղի․ ապոկալիպտիկ լուսանկարներ և պատմություն Վրաստանից

Ատրակցիոնների այգին Ռուսթավիում․ բացառիկ վայրից մինչև էրոտիկ ակումբ և ճահճում կորած ռելսեր

Սա նախկին մանկական երկաթուղի է վրացական Ռուսթավի քաղաքում, որի մասին հաճույքով են հիշում շատ տեղացիներ

Այն բացվել էր 1986թ-ին, և դա անսովոր նախագիծ էր։ Երկաթուղու ընդհանուր երկարությունը հինգ կիլոմետրի է հասնում

Կազմը շարժվում էր պլատֆորմ ունեցող իսկական կայարանից։ Հետո՝ որոշ ժամանակ անցնում դաշտով

Այնուհետև անցնում էր «Կկու» անվանումով լճի կամրջով և իջնում դեպի Մտկվարի գետը

Այստեղ ձախ էր թեքվում, մոտ 200 մետր անցնում էր գետի երկայնքով և մտնում անտառ

Հետո՝ մի քիչ էլ էր դաշտով գնում և սուզվում գրեթե կես կիլոմետր երկարությամբ արհեստական թունել

Յուրահատուկ հետաքրքիր էին շոգեքարշն ու երկու բաց ուղևորատար վագոնները

Գիշերը շոգեքարշը մնում էր փոքր, բայց իսկական դեպոյում

Հենց այդ դեպոն ու շոգեքարշի ու վագոնների հարդարանքի հարմարավետությունն էր թերևս անսովոր գաղափար տվել 1990-ականների ձեռնարկատերերին

Արդեն սկսվում էր հետխորհրդային փլուզումը

Երկաթուղին այդ ժամանակ արդեն լքված էր, սակայն չէր վերածվել ապոկալիպտիկ վայրի, ինչպես հիմա

Շոգեքարշն ու վագոնները ժանգոտ էին ու կեղտոտ, սակայն՝ դեռևս ամուր։ Եվ, ինչպես պատմում են ռուսթավցիները, այստեղ որոշ ժամանակ գործել է գաղտնի մինի-կինոթատրոն «մեծերի համար»․ այդտեղ էրոտիկ ֆիլմեր են ցուցադրել։

Այժմ կայարանն աստիճանաբար շրջապատվում է ճահճով և դանդաղ դրա տակն անցնում

Image is not available

Երկաթուղու երկայնքով անցնող նեղ շերտն է միայն թույլ տվել JAMnews-ի լուսանկարչին ավելի մոտ գնալ

Մանկական երկաթուղին վերածնելու փորձ արվել է

2002թ-ին «Վրաց-ամերիկյան» հասարակական կազմակերպությունն առաջարկել է այստեղ զվարճանքի համալիր կառուցել, որը պատրաստվում էին «Այովա այգի» անվանել

Տարածքն են հաշվարկել, սկսել են ծառեր տնկել և նույնիսկ ներկել են կայարանի շենքն ու շոգեքարշն՝ իր վագոններով

Սակայն այդտեղ ամեն ինչ կանգ է առել

previous arrow
next arrow
Slider

Կարդալ ավելին JAMnews-ում