Համատաբար ոչ թանկ ծառայություններից ավելի շատ օգտվել են Ռուսաստանի բնակիչները" />

Այս տարի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել

Համատաբար ոչ թանկ ծառայություններից ավելի շատ օգտվել են Ռուսաստանի բնակիչները

Հայաստանը 2018թ-ի 9 ամսվա ընթացքում ընդունել է 8.8%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան 2017թ-ի նույն ժամանակահատվածում։ Զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1 մլն 200 հազար մարդ։

Ո՞ր երկրներից են Հայաստան գալիս

Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից՝ 525 հազար մարդ։ Երկրորդ տեղում հարևան Վրաստանից ժամանած զբոսաշրջիկներն են՝ 233 հազար։ Իրանից Հայաստան 2018թ-ի 9 ամսվա ընթացքում 132 հազար զբոսաշրջիկ է եկել։

Իսկ դինամիկայում առավել զգալի աճ է ունեցել Հնդկաստանը (աճը՝ 131%), Չինաստանը (107%) և Ղազախստանը (83%).

Էքստրեմալ զբոսաշրջություն հայկական գյուղում

Իրանցիների ինչի՞ն է Հայաստանը

Զբոսաշրջիկների անհավանական արկածները Վրաստանում

Ինչո՞ւ է ավելացել ռուս զբոսաշրջիկների թիվը

Ամանորյա տոների ժամանակահատվածում Հայաստանը ռուսաստանցիների համար ամենապոպուլյար զբոսաշրջային ուղղությունն է դարձել։ Հայաստանի հանդեպ պահանջարկն այս տարի աճել է 76%-ով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների գնահատականի՝ իրավիճակի վրա ազդել է ավիատոմսերի գների նվազումը 12%-ով, ինչպես նաև համեմատաբար էժան ծառայությունները։

Իրավիճակի գնահատում և հետագա քայլեր

Զբոսաշրջիկների թվի աճին անդրադարձել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Դա, իհարկե, բազմաթիվ հայ գործարարների համար հնարավորություն է  իրականացնելու տնտեսական հեղափոխության իրենց հատվածը և ամուր հիմքեր ստեղծելու ամռանն ավելի հզոր զբոսաշրջային բումի համար», – հայտարարել էր նա։

Իսկ դրական դինամիկան պահպանելու համար Զբոսաշրջության կոմիտեն արտասահմանյան զբոսաշրջային գործակալություններին տեղեկություններ է տրամադրում երկրում տեղի ունեցած փոփոխությունների և «թավշյա» հեղափոխության մասին։ Նրանց առջև խնդիր է դրված «ամրապնդելու  երկրի դիրքերը որպես զբոսաշրջության համար կայուն և անվտանգ ուղղության»։

Գերատեսչությունը հաղորդում է նաև, որ Հայաստանում զբոսաշրջությունը «երիտասարդացել է», այսինքն՝ ավելի շատ երիտասարդներ են երկիր գալիս։ Եվ նրանք հետաքրքրվում են էքստրեմալ, սպորտային և փառատոնային զբոսաշրջությամբ։

Իրանից ավելի քիչ մարդ է սկսել գալ

Իրանից, որտեղից ավանդաբար շատ այցելուներ են լինում, այս տարի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է։ Համեմատության համար․ 2016թ-ի առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստան էր ժամանել ավելի քան 160 հազար մարդ, իսկ այս տարվա 9 ամսում՝ 132 հազար։

Իրանցիների համար Հայաստան գալու գլխավոր առիթը Նովրուզ բայրամն է՝ նրանց Նոր տարին։ Այն սկսվում է մարտի չորրորդ շաբաթ օրվանից և տևում 13 օր։ Միայն այդ երկու շաբաթում Հայաստանը սովորաբար ընդունում է 20-25 հազար իրանցի։ Բանն այն է, որ Իրանում բազմաթիվ  կրոնական արգելքներ են գործում, որոնք Հայաստանում չկան։ Եվ այդ օրերին իրանցիներին կարելի է տեսնել ամենուր՝ թանգարաններից մինչև գիշերային ակումբներ։

Իհարկե, եվրոպական երկրները, միգուցե, ավելի նախընտրելի կլինեին, սակայն Հայաստանը մոտ է, և շատերն այստեղ են գալիս իրենց մեքենաներով։


Կարդալ ավելին JAMnews-ում