Քաղաքացիությունը վերականգնելու համար Վրաստանի նախկին քաղաքացիները պետք է դիմեն Պետական ծառայությունների զարգացման գործակալություն մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը " />

Այսօրվանից Վրաստանի նախկին քաղաքացիները կարող են վերականգնել քաղաքացիությունը

Քաղաքացիությունը վերականգնելու համար Վրաստանի նախկին քաղաքացիները պետք է դիմեն Պետական ծառայությունների զարգացման գործակալություն մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը

Ուժի մեջ են մտել «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխություններն. այսօրվանից Վրաստանի նախկին քաղաքացիները կարող են դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով, որը կորցրել են այլ երկրի քաղաքացիություն ստանալու հետևանքով:

Փոփոխություններն իրականացվել են Վրաստանի սահմանադրությունում մտցված փոփոխությունների համապատասխան, որոնց համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կարող են կրկնակի քաղաքացիություն ունենալ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Վրացական քաղաքացիության վերականգնման համար Վրաստանի նախկին քաղաքացիները պետք է մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը դիմեն Պետական ծառայությունների զարգացման գործակալություն:

Օրենքի համաձայն՝ քաղաքացիությունը կվերականգնվի, եթե Վրաստանի նախկին քաղաքացին բավարարի մի քանի չափանիշների, մասնավորապես, եթե հաստատված չափանիշների շրջանակում նա տիրապետում է Վրաստանի պետական լեզվին, հետախուզման մեջ չի գտնվում, կամ նրա հանդեպ արտահանձնման և երկրից արտաքսման միջոցառումներ չեն իրականացվում:

Բացի այդ, որպես քաղաքացիության վերականգնում Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու պարագայում Վրաստանի քաղաքացիություն է տրամադրվում նաև նրա անչափահաս երեխային:


Կարդալ ավելին JAMnews-ում