2008 թ. պատերազմից հետո Ռուսաստանը սպառել է Վրաստանի վրա ազդելու բոլոր լծակները, կարծում են որոշ փորձագետներ: Բայց արդյո՞ք դա այդպես է" />

Այն 8 լծակներն, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Վրաստանի դեմ

2008 թ. պատերազմից հետո Ռուսաստանը սպառել է Վրաստանի վրա ազդելու բոլոր լծակները, կարծում են որոշ փորձագետներ: Բայց արդյո՞ք դա այդպես է

1. Կրկին արգելել Ռուսաստան արտահանում կատարել

2013թ. Վրաստանում իշխանափոխությունից մի քանի ամիս առաջ Ռուսաստանը Վրաստանի դեմ 2006թ. մտցված տնտեսական էմբարգոն հանեց, և վրացական արտադրանքը վերադարձավ ռուսաստանյան շուկա: 2014թ. Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 275 մլն դոլարի արտադրանք (հիմնականում գինի ու հանքային ջուր): Այդ ցուցանիշը Ռուսաստանին կրկին դարձրեց վրացական արտադրանքի հիմնական ներմուծող երկիր: 2006 թ. մտցված էմբարգոյի հիմնական պատճառ էր նշվում վրացական արտադրանքի ցածր որակը: Սակայն Մոսկվայում էլ են ընդունում, որ այդ որոշումը քաղաքական բնույթ էր կրում:

Այն ժամանակ վրացական արտադրանքի 80% կախված էր ռուսական շուկայից: Այդ պատճառով էլ ռուսական շուկայի փակվելը լուրջ վնաս հասցրեց կոնկրետ ձեռնարկատերերի և երկրի տնտեսությանը: Եթե Կրեմլը որոշի կրկնել այդ սցենարը, այս անգամ Վրաստանի էկոնոմիկան հարյուրավոր միլիոն լարի կկորցնի: Տնտեսությունը կարևոր լծակ է Ռուսաստանի ձեռքում:

2. Ռուսաստանի ներդրումների դադարեցում

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2014 թ. Վրաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումները կազմել են 82 մլն ԱՄՆ դոլար: Չնայած որ Ռուսաստանը ներդրողների վարկանիշային աղյուսակում 8-րդ տեղն է զբաղեցնում՝ այդ ներդրումները խոչընդոտելը Մոսկվայի ձեռքերում կարևոր լծակ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ ռուսական փողերի առյուծի բաժինն ուղղվում է ռազմավարական նշանակության սեկտորներին՝ էներգետիկային, ջրամատակարարմանը ու հաղորդակցությանը:

3. Վրաստանի քաղաքացիների ու Ռուսաստանում բնակվող էթնիկ վրացիների համար խնդիրների ստեղծում

Ռուսաստանում հարյուր հազարավոր էթնիկ վրացիներ են բնակվում (հստակ տվյալներ չկան, այդ թիվը տատանվում է 150 հազ.-ից մինչև 1 մլն): Նրանց մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանց համար խննդիրներ ստեղծելը ևս մեկ լծակ է Ռուսաստանի ձեռքում, որն արդեն մեկ անգամ օգտագործվել է: 2006 թ. սեպտեմբերի 27-ին Վրաստանում մի քանի ռուսական սպայի՝ լրտեսության համար մեղադրելուց հետո Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու զանգվածային արշավ սկսվեց: 2006 թ. Վրաստանի հազարավոր քաղաքացիներ արտաքսվեցին Ռուսաստանից:

Նրանց մի մասին ուղարկեցին հայրենիք նվաստացուցիչ պայմաններում՝ բեռնատար ինքնաթիռներով: Այդ գործընթացի արդյունքում զոհեր նույնպես եղան: Ավելի ուշ Վրաստանը Ռուսաստանի դեմ հայց ներկայացրեց Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան և շահեց դատը:

Ռուսաստանից էթնիկ վրացիների արտաքսման և նրանց իրավունքների խախտման պարագայում հազարավոր մարդիկ ֆինանսական խնդիրների առջև կկանգնեն, քանի որ Ռուսաստանում բնակվող վրացիները հայրենիքում ապրող իրենց ընտանիքներին ֆինանսական օգնություն են ցուցաբերում: Ընդ որում, Վրաստանում գործազրկության մակարդակը բավականին բարձր է, և հայրենիք վերադաձածներին հեշտ չի լինի աշխատանք գտնել:

4. Ռուսաստանից դրամական փոխանցումների դադարեցում

Վրաստանի հազարավոր ընտանիքների միակ եկամուտը արտասահմանում աշխատող իրենց ընտանիքի անդամներից ստացվող տրասֆերտներն են: Արտերկրից եկող դրամական փոխանցումները կազմում են երկրի ՀՆԱ 9 %-ը: Ռուսաստանը Վրաստան փոխանցվող գումարների տեսակետից առաջին տեղն է զբաղեցնում: 2014 թ. Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները կազմել են 709,23 մլն դոլար, որը փոխանցումների ընդհանուր ծավալի 49,2%-ն է: Ռուսաստանից եկող գումարների դադարեցումը լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն հազարավոր ընտանիքների համար, այլ նաև բացասաբար կազդի ազգային արժույթի վրա:

5. Հարավային Օսիայի վարչական սահմանին պահպանվող լարվածությունը

Հարավային Օսիայի հետ սահմանագծի՝ այսպես կոչված վարչական սահմանի վերջերս հաճախակի դարձած 200-300 մ տեղափոխումը օս և ռուս զինվորականների կողմից հակամարտության գոտում իրավիճակն անընդհատ լարվածության մեջ է պահում:

Այնտեղ բնակվող վրացի գյուղացիները բողոքում են, որ այսպես կոչված սահմանի այդ տեղափոխումից իրենց արոտավայրերն ու մշակվող հողերը մնում են օսական կողմում, նրանք կոչ են անոմ կառավարությանն արձագանքել: Վրացական կողմը դեռևս սահմանափակվում է բավականին զգուշավոր հայտարարություններով՝ այս երևույթը «սողացող օկուպացիա» և նպատակադրված պրովոկացիա անվանելով: Սակայն, եթե այդ գործընթացը ձգձգվի և հաճախակի բնույթ կրի, բացառված չէ, որ հակամարտության գոտում իրավիճակը կվատթարանա:

6. Ռազմական ուժի կիրառում

Վրացի փորձագետների կարծիքով՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև զինված հակամարտության վտանգ այս պահին չկա, և ռազմական ուժը ծայրահեղ միջոց է, որի կիրառումը հենց Ռուսաստանի համար դժվարություն է ներկայացնում: Սակայն Վրաստանում հակված են մտածել, որ 2008 թ. պատերազմից հետո և հատկապես Ուկրաինայում կատարվող գործողութունների ֆոնին, Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունը չի կարելի բացառել:

7. Փափուկ ուժ

Հենց այդ ուժից են վախենում վրացի փորձագետները, քանի որ, նրանց խոսքերով, այն արդեն կիրառվում է: Վրաստանում վերջին երկու տարում շատ են ակտիվացել ռուսամետ ոչ կառավարական ընկերությունները, որոնք տարածում են հակաարևմտյան ուղերձներ իրենց գործընկեր էլեկտրոնային ու տպագիր մամուլի միջոցով: Հակաարևտմյան հռետորաբանությունը սոցցանցերում ու առցանց մեդիայում, որոշ ռադիոներում ու հեռուստահաղորդումներում նկատելիորեն ավելացել է: Վրաստանում տասնյակ հազարավոր այդպիսի ընկերություններ կան: Դրանց ֆինանսավորման աղբյուրները բացահայտ չեն նշվում՝ չնայած որոշ ռուսական հիմնադրամներ իրենք են այդ կազմակերպություններն իրենց գործընկերների ցուցակում ներառել:

Օրինակ, Ալեքսանդր Դուգինի հաղորդմամբ, Վրաստանում իր գործընկերը ամենակտիվ հակաարևմտյան ‘Եվրասիական ընտրություն» կազմակերպությունն է: Թբիլիսիում գործունեություն է ծավալում նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ստեղծված Գորչակովի հիմնադրամը, որը բացեիբաց հայտարարում է, որ իր նպատակը ռուսական փափուկ ուժի տարածումն է: Այդ ընկերությունները հաճախ են կազմակերպում ցույցեր ընդդեմ Հյուսիսատլանտյան Դաշինքի ու ԵՄ, պահանջում են Վրաստանի չեզոք դիրքորոշում, Ստալինին նվիրված հուշարձանի տեղադրում և այլն: Օրինակ, ‘Եվրասիական ընտրությունը» կազմակերպել էր դպրոցականների հանդիպում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ: Ինչպես նշվել էր հանդիպման ընթացքում, ‘Վրաստանին հաջողվեց փրկվել այդ ծանր լծից ԽՍՀՄ ազգերի միասնականության ու հերոսության, ինչպես նաև Վրաստանի հպարտություն հանդիսացող առաջնորդի իմաստության շնորհիվ»:

Այդ կազմակերպություններն ակտիվորեն սատարում են առցանց ռեսուրսներ, մի քանի թերթեր, ինչպես նաև ‘Օբյեկտիվ» հեռուստաընկերությունը:

Վրաստանում գործում է նաև ռուսական պրոպագանդայի գլխավոր մուլտիմեդիա նախագիծ ‘Սպուտնիկը», որը գլխավորում է Կրեմլի հայտնի պրոպագանդիստ, լրագրող Դմիտրի Կիսելյովը:

Ռուսամետ ոչ կառավարական կազմաակերպության կազմակերպած ակցիան Վրաստանի նախագահականի դիմաց: Մասնակիցները պահանջում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և Վրաստանի կողմից ռազմական չեզոք դիրքորոշման մասին հայտարարություն

8. Եկեղեցի, ուղղափառություն ու միասնական դավանանք

Միասնական դավանանքի թեման սոցցանցերում ու ԶԼՄ-ներում հաճախ են շահարկում հակաարևմտյան ուղեձներ տարածողներն ու Արևմուտքը թշնամի համարողները: Նրանք նշում են, որ Եվրոպան պայքարում է Վրացական Ուղղափառ եկեղեցու և ավադույթների դեմ, մինչդեռ Ռուսաստանն ամեն ինչից զատ նույն դավանանքն ունեցող երկիր է: Այսպիսի մտքերը հաճախ տարածում են հոգևորականները: Հաշվի առնելով, որ Վրացական եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում, այն կարող է կարևոր լծակ դառնալ Ռուսաստանի ձեռքում:


Կարդալ ավելին JAMnews-ում