Նպատակը Ռուսաստանի ագրեսիան կասեցնելն է" />

ԱՄՆ սենատորները ռազմական գործողություն են պահանջել Կերչի նեղուցում

Նպատակը Ռուսաստանի ագրեսիան կասեցնելն է

Ռուսական ոստիկանությունը Ռոստովի դատարանի շենքի մոտ։ REUTERS/Մաքսիմ Շեմետով

ԱՄՆ Սենատի ավելի քան 40 անդամ կողմ է արտահայտվել Կերչի նեղուցում և Ազովի ծովում գործողություն անցկացնելուն։

«ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է արագ արձագանքեն Ռուսաստանի ռազմական ագրեսիային։ Ծովային գործողությունը պետք է ապահովի Սև ծովից դեպի Ազովի ծով անվտանգ անցումը։ Աշխարհը պետք է միահամուռ կերպով կասեցնի Ռուսաստանի գրոհն Ուկրաինայի ժողովրդավարության և ինքնիշխանության վրա», – ասված է նրանց ընդունած բանաձևում։

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Մեկնաբանություն։ Ինչո՞ւ Թրամփը ոչ ոքի չի վստահում

Ինչպե՞ս են Ռուսաստանում գնահատել Վրաստանի ընտրությունները

Կոնֆլիկտի պատմությունը

Ազովի և Սև ծովերը միացնող Կերչի նեղուցը ջրային տարածք է, որը համատեղ է օգտագործվում Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից։ Այս մասին ասված է երկու երկրների միջև գործող պայմանագրում։

Սակայն 2014թ-ին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմի թերակղզին և Կերչի նեղուցն իր տարածքային ջրերն անվանեց։

Մինչև վերջերս այդ հատվածում հաջողվում էր խուսափել կոնֆլիկտից։

Իրավիճակը փոխվեց 2018թ-ի նոյեմբերի 25-ին։

Ինչպե՞ս Կերչի նեղուցը դարձավ թեժ կետ

Նոյեմբերի 25-ին երեք ուկրաինական ռազմանավ հարձակման ենթարկվեց և ձերբակալվեց Կերչի նեղուցում ռուս սահմանապահների կողմից ՌԴ սահմանի ապօրինի հատման համար։ Երեք  մարդ վիրավորվեց։

Նավերի՝ 24 հոգուց բաղկացած անձնակազմը կալանավորվեց։ Ի պատասխան Կիևը երկրի 10 շրջաններում ռազմական դրություն մտցրեց և արգելեց 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր։

Արձագանքը

Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում քննադատեցին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։

Այդ պատճառով էլ չեղարկվեց Արգենտինայում կայացած գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բոլթոնի խոսքով՝ այդ հանդիպումը չի կարող կայանալ այնքան ժամանակ, քանի դեռ նավերն ու դրանց անձնակազմներն ազատ չեն արձակվել։

ԱՄՆ սենատորների ընդունած բանաձևը պարտադիր իրագործում չի ենթադրում, սակայն ակնհայտ ցուցադրում է ամերիկացի օրենսդիրների տրամադրությունները։


Կարդալ ավելին JAMnews-ում