Հայաստանում ողջունում են այս քայլը, փորձագետները կանխատեսում են պաշտոնական Անկարայի կտրուկ արձագանքը" />

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հայաստանում ողջունում են այս քայլը, փորձագետները կանխատեսում են պաշտոնական Անկարայի կտրուկ արձագանքը

геноцид армян, резолюция, османская империя

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն հավանություն է տվել բանաձևին, որի համաձայն՝ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են ճանաչվում։

Բանաձևում, մասնավորապես, կոչ է արվում թույլ չտալ ամերիկյան իշխանություններին Հայոց ցեղասպանության կամ «ցանկացած այլ ցեղասպանության» մերժման մեջ ներգրավել կամ դրա հետ ասոցացնել։

Մինչ այս ԱՄՆ բոլոր նախագահներն, այդ թվում՝ Դոնալդ Թրամփն, իրենց պաշտոնական ելույթներում 1915 թ-ի իրադարձությունների մասին խոսելիս դեռ չեն գործածել «ցեղասպանություն» բառը։

Հայերի ցեղասպանությունը 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում զանգվածային ջարդն է։ Դրանից առաջ Օսմանյան կայսրության տարածքում շուրջ երկուսուկես միլիոն հայ էր ապրում։ Սպանությունների և զանգվածային վտարման հետևանքով նրանց կեսից ավելին զոհվել է։

Ողբերգական դեպքերն Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին ցեղասպանություն են ճանաչվել և դատապարտվել ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում են Կանադան, Արգենտինան, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Ռուսաստանը, Բելգիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Նիդերլանդներն, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Վատիկանը, Գերմանիան, Լիբանանն, ԱՄՆ նահանգների մեծ մասը։

Թուրքիան նման ձևակերպումը կտրականապես մերծում է։

Ինչպես դա տեղի ունեցավ

Դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն ու հանրապետական Թեդ Քրուզը բազմիցս ներկայացրել են բանաձևը Սենատի քննարկմանը, սակայն փաստաթուղթն արգելափակել են նրանց գործընկերները։

Վերջին երկու ամսում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նման բովանդակության բանաձև ընդունեց, երեք սենատոր վետո դրեց դրա դիտարկման վրա։ Ընդ որում, բոլոր երեքն ասում էին, որ սկզբունքորեն դեմ չեն բանաձևի բովանդակությանը, սակայն այն ընդունելու ժամանակը դեռ չի եկել։

Նրանցից առաջինը սենատոր Լինդսի Գրեմն էր։ Նա վետո էր դրել բանաձևի վրա Էրդողանի և Թրամփի նոյեմբերին կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Նա պարզաբանել էր, որ բանաձևի ընդունումն արգելափակում է «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»։ Քանի որ սենատոր Գրեմը նախագահ Թրամփի ամենամտերիմ համախոհներից է, պարզ էր դառնում, որ դա միայն նրա անձնական կարծիքը չէ։

Նրանից հետո քվեարկությունն արգելափակել էին սենատորներ Դևիդ Փերդյուն և Քևին Քրամերը։

Սակայն դեկտեմբերի 12-ին բանաձևը ոչ միայն քվեարկության դրվեց, այլև միաձայն ընդունվեց։

Այս առնչությամբ սպասվում է պաշտոնական Անկարայի կտրուկ արձագանքը։

Արձագանքը Հայաստանում

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Սենատի կողմից բանաձևի ընդունումը

 «Բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»։

Նախորդ բանաձևը

Սենատի կողմից բանաձևի ընդունմանը նախորդել է քվեարկությունն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Հոկտեմբերի 30-ին Ներկայացուցիչների պալատի 405 կոնգրեսմեն ճանաչել էր նախորդ դարասկզբին հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում, դեմ էր արտահայտվել ընդամենը 11 կոնգրեսմեն։

Այնուհետև ակնկալվում էր փաստաթղթի քննարկումը Սենատում։ Հայկական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Կոնգրեսի այս և մյուս պալատի՝ Սենատի կողմից հաստատման դեպքում բանաձևը կներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

Ի՞նչ է թաքնված բանաձևի ընդունման հետևում

Ըստ շատ փորձագետների՝ բանաձևի ընդունումը կապված է ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետ։ Մասնավորապես, վերջերս իրավիճակի վրա ազդել են մի շարք գործոններ, որոնց թվում առանցաքային են

• Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը, որոնք ամերիկացիների առանցքային դաշնակիցներն էին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Ընդ որում, այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հանկարծակի հայտարարել էր Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու մասին;

• Ռուսական ԶՌԿ Ս-400-ը [զենիթահրթիռային համակարգ, որը նախատեսված է օդային հարձակման միջոցները ոչնչացնելու համար] գնելու Թուրքիայի որոշումը՝ չնայած ԱՄՆ դժգոհությանը։

Ի դեպ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունից անմիջապես հետո Ներկայացուցիչների պալատի պատգամավորները, կրկին ճնշող մեծամասնությամբ, աջակցություն էին հայտնել օրենքին, որը Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

Ըստ օրինագծի առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ներառյալ պաշտպանության նախարարին, արգելափակել թուրք պաշտոնյաների ակտիվներն ու պատժամիջոցներ մտցնել թուրքական բանկերի դեմ։

Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է Կոնգրեսին տվյալներ ներկայացնել ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքի ակտիվների մասին՝ հետագա քննարկման համար։


Կարդալ ավելին JAMnews-ում