Ամերիկյան զենքի մեկ այլ գնորդ կարող է լինել Ուկրաինան" />

ԱՄՆ-ն Վրաստանին հակատանկային հրթիռներ կմատակարարի

Ամերիկյան զենքի մեկ այլ գնորդ կարող է լինել Ուկրաինան

Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության Ռազմական համագործակցության վարչության կայքում: Այդ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել է Կոնգրեսին, որ պոտենցիալ գործարքը հաստատված է:

Հաղորդագրությունում ասվում է, որ Վրաստանն ԱՄՆ իշխանույթուններին առաջարկել է գնել իրենից 410 հրթիռ Javelin հակատանկային համալիրների համար, 72 նշանառության կայանք, 10 ուսումնական համալիր և դրանց համար 70 լիցք:

Փոխադրումն ու տեխնիկական սպասարկումը, վրացական կողմի առաջարկի համաձայն, իր վրա պետք է վերցնի ԱՄՆ-ն: Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 75 մլն դոլար:

Ռազմական համագործակցության վարչությունում կարծում են, որ Վրաստանին Javelin համալիրի վաճառքը կամրապնդի ԱՄՆ ազգային անվտանգությունը:

Նման գործարքն ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելն անհրաժեշտ, սակայն ոչ վերջնական քայլ է: Այժմ Վրաստանը պետք է պայմանավորվի ամերիկյան իշխանությունների հետ գնման մանրամասների շուրջ:

Նոյեմբերի 9-ին The Wall Street Journal-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը հաստատում է նաև Ուկրաինային հակատանկային համալիրների մատակարարումը:

«Ջավելինը» (անգլ. Javelin — «նետողական զենքնիզակ») — ամերիկյան երրորդ սերնդի շարժական հակատանկային հրթիռային համալիր է,որն օգտագործվում է տանկերի և այլ զրահատեխնիկայի խոցմանինչպես նաև ցածր արագությամբ թիրախների համարԱՄՆ բանակիզինանոցում է հայտնվել 1996թինՀաջղությամբ օգտագործվել է իրաքյան պատերազմի և մի շարք այլ զինված հակամարտություններիժամանակ: «Ջավելինն» աշխատում է «կրակեցիրմոռացար» սկզբունքովայդպիսի թիրախը բռնելուց հետո հրթիռն արդեն պետք չէկառավարել օպերատորի մասնակցությամբԱյսպիսովհրթիռն արձակելուց անմիջապես հետո հաշվարկը կարող է միանգամից փոխելկրակային դիրքը:

Վրաստանը երկար տարիներ ԱՄՆից և ՆԱՏՕ-ի երկրներից պահանջում էր պաշտպանական զինամթերքի մատակարարում: «Ջավելինների»գործարքը նմանատիպ գործարքներից առաջինը կլինի:


Կարդալ ավելին JAMnews-ում