Մոլդովայի նախկին ոչ ֆորմալ ղեկավարը մեղադրվում է կոռուպցիայի և փողերի լվացման մեջ" />

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել մոլդովացի օլիգարխի դեմ

Մոլդովայի նախկին ոչ ֆորմալ ղեկավարը մեղադրվում է կոռուպցիայի և փողերի լվացման մեջ

მოლოდოველი ოლიგარქი ვლად პლახოტნიუკი

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել մոլդովացի օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի դեմ։ Նրան ամերիկյան վիզա չի տրամադրվի կոռուպցիայի և Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման մեջ նրա ներգրավվածության պատճառով։

«Տվյալ որոշումն ակնհայտորեն ցուցադրում է, որ Միացյալ Նահանգները կոռուպցիա չեն հանդուրժում և սատարում Մոլդովայի ժողովրդին դրա դեմ պայքարում։ Պետդեպը շարունակելու է նման միջոցներ կիրառել այդ տարածաշրջանում և ողջ աշխարհում կոռուպցիոներներին պատասխանատվության ենթարկելը խթանելու համար», – այդ առիթով Թվիթերում գրել է  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

•Ինչո՞ւ է Մոլդովայի «հակաօլիգարխիկ» կառավարությունը հրաժարական տվել՝ աշխատելով ընդամենը 5 ամիս

Իշխանափոխություն Մոլդովայում․ ինչպե՞ս է դա եղել

Ինչպես հաղորդում է մոլդովական ZGD պարբերականը, Պլախոտնյուկից բացի պատժամիջոցների տակ են հայտնվել նաև նրա կինն՝ Օկսանա Կիլդեսկուն, չափահաս որդին՝ Տիմոֆեյ Պլախոտնյուկն, ու անչափահաս երեխան։

Վլադ Պլախոտնյուկ։ REUTERS/Valentyn Ogirenko

Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վլադ Պլախոտնյուկը փաստացի վերահսկում էր իշխանության բոլոր մարմիններն ու ոչ ֆորմալ կերպով ղեկավարում Մոլդովան մինչև 2019-ի հունիսը, երբ խորհրդարանը քվեարկեց նոր կառավարության օգտին՝ պաշտոնանկ անելով Դեմոկրատական կուսակցության կառավարությունը։ Պլախոտնյուկը լքեց երկիրը, նրա գտնվելու վայրն այս պահի դրությամբ հայտնի չէ։

2019 թ-ի հոկտեմբերին Մոլդովայի դատարանը նրա կալանքի օրդեր էր դուրս գրել առանձնապես խոշոր չափի գումարի լվացման մեղադրանքով։

Ինչպես հաղորդում է ZGD-ն, երկիրը լքած օլիգարխն ապարդյուն փորձում էր ապաստան ստանալ Ուկրաինայում և ԱՄՆ-ում։


Կարդալ ավելին JAMnews-ում