USAID-ը, հնարավոր է, ընդհանրապես լուծարվի" />

ԱՄՆ-ն մտադիր է զգալիորեն կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը, այդ թվում՝ Կովկասին

USAID-ը, հնարավոր է, ընդհանրապես լուծարվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կտրուկ կրճատել 2018թ-ին զարգացող երկրներին տրամադրվող օգնությունն ու լուծարել այդ օգնության տրամադրմամբ զբաղվող կազմակերպությունը՝ USAID-ը որպես ինքնուրույն միավոր:

Դրա համար հատկացվող միջոցների ընդհանուր ծավալն առաջարվում է մոտ մեկ երրորդով կրճատել:

«Foreign Policy» ամսագրի հայեցողության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ Կովկասի երկրներին տրամադրվող օգնության կրճատումը հետևյալ տեսքն է ունենալու.

  • Ադրբեջան՝100 տոկոսով
  • Հայաստան՝ 77,3 տոսոկով
  • Վրաստան՝ 41,1 տոսոկով:

Մեծապես կարող է կրճատվել նաև Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ 69 տոկոսով:

Շատ ամերիկյան փորձագետներ այդ պլաններին ծայրահեղ բացասական արձագանք են տվել: Նրանց կարծիքով՝ Թրամփի վարչակազմի գաղափարները վտանգավոր են ոչ միայն քաղաքական, այլ նաև գործնական տեսանկյունից: ԱՄՆ օգնությունը զարգացող երկրներին իր մեջ ներառում էր, օրինակ, նաև համաճարակային հիվանդությունների կանխարգելման ծրագրեր:

Ինչ վերաբերում է քաղաքական հետևանքներին, ապա դրանք դրամատիկ են անվանվում:

«Երկար տարիներ մենք Ուկրաինային դրդում էինք դեպի եվրաինտեգրացիա: Եթե այժմ (օգնության կտրուկ նվազեցման պարագայում) երկիրը սկսի շարժվել դեպի Ռուսաստան, դա կհակասի ԱՄՆ ազգային շահերին», – «Foreign Policy» ամսագրին ասել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը:

Ցանկացած դեպքում նախագահական վարչակազմի նոր պլանն իրականացնելը հեշտ չի լինի: Տվյալ պահին զարգացող երկրներին տրամադրվող օգնության կրճատումն ԱՄՆ Կոնգրեսում բացասական արձագանք է առաջացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում, գրում է «Foreign Policy»-ն:


Կարդալ ավելին JAMnews-ում