Statistics in Belarus do not support a connection between the death penalty and the number of crimes comitted" />

ԱՄՆ-ն լքում է ՅՈւՆԵՍԿՕ-ն նրա հակաիսրայելական դիրքորոշման պատճառով

Statistics in Belarus do not support a connection between the death penalty and the number of crimes comitted

ՅՈւՆԵՍԿՕ-ի փարիզյան շտաբ-բնակարանը REUTERS/Philippe Wojazer

2018թ-ի դեկտեմբերին ԱՄՆ-ն կլքի ՅՈւՆԵՍԿՕ-ն, և դա կդառնա այդ կազմակերպության համար ամենամեծ հարվածը, քանի որ ԱՄՆ-ն ապահովում է ՄԱԿ-ին կից այդ մշակութային-կրթական կառույցի բյուջեի մեկ հինգերորդ մասը, հաղորդում է Reuters-ը:

«Այդ որոշումն արտացոլում է ԱՄՆ կասկածները ՅՈւՆԵՍԿՕ-ի պահպանման մեծ ծախսերի, հիմնարար բարեփոխումների անհրաժեշտության, ինչպես նաև Իսրայելի դեմ կազմակերպության նախատրամադրվածության վերաբերյալ»,հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նորթը:

Դ  եռևս 2001թ-ին ԱՄՆ-ն դադարել է զգալի ներդրումներ կատարել այդ կազմակերպության բյուջեում: Վաշինգտոնն այն ժամանակ այդ որոշումը բացատրել է նրանով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն լիարժեք անդամակցություն է տրամադրել Պաղեստինին:

«ԱՄՆ-ն սատարում է ապագայում Պաղեստինի անկախ պետության ստեղծման գաղափարին, սակայն այն պետք է ստեղծվի որպես խաղաղ բանակացությունների արդյունք, և Պաղեստինի ճանաչումը միջազգային ցանկացած կազմակերպության կողմից նախքան պետության ստեղծումը, բացասական գործոն է», – հայտարարվել է 2011թ-ին:

Իսրայելը բազմիցս մեղադրել է ՅՈւՆԵՍԿՕ-ին նրա համար, որ կազմակերպությունն աջակցում է Երուսաղեմի և պաղեստինյան տարածքների նշանակալից վայրերի և շենքերի շուրջ իսրայելա-արաբական վեճի կեղմերից մեկին:

Թել Ավիվը բուռն կերպով կողմ էր արտահայտվում ՅՈւՆԵՍԿՕ-ն լքելու ԱՄՆ ներկայիս որոշմանը:

«Այսօրվա օրը ՄԱԿ համար նոր դարաշրջանի սկիզբ է: Այն Իսրայելի հանդեպ խտրականության գինն է»,հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը:

Նշվել է նաև, որ Իսրայելն ԱՄՆ օրինակով կլքի ՅՈւՆԵՍԿՕ-ն:

ՅՈւՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել  կազմակերպությունը լքելու ԱՄՆ որոշման վերաբերյալ: Կազմակերպության պաշտոնական հայտարարությունում ասված է, որ «այդ քայլը կորուստ կլինի աշխարհի և ՄԱԿ ընտանիքի բազմամշակութային զարգացման համար»:


Կարդալ ավելին JAMnews-ում