Բուշն ու Օբաման նախագահ Թրամփի հասցեին քննադատությամբ են հանդես եկել" />

ԱՄՆ նախկին նախագահները խախտում են լռության խոստումը

Բուշն ու Օբաման նախագահ Թրամփի հասցեին քննադատությամբ են հանդես եկել

ԱՄՆ նախկին նախագահներ Բուշն ու Օբաման գործող նախագահ Թրամփի հասցեին կտրուկ քննադատությամբ են հանդես եկել՝ խախտելով լռության խոստումը, որը նախկին նախագահներն ավանդաբար պահպանում են իրենց հաջորդների հանդեպ` հաղորդում է CNN-ը:

Բուշն ու Օբաման Թրամփի անունը չեն նշել, սակայն կռահել, թե ում են հասցեագրված խոսքերը, դժվար չէ:

լուսանկարը՝ REUTERS/Lucy Nicholson

 

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Ջորջ Բուշը կտրուկ քննադատել է ազգայնականությունը, պոպուլիզմն ու պրոտեկցիոնիզմն առևտրում, ինչպես նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ քաղաքականությունը «դավադրության տեսության» զոհ է դարձել: Բուշը զգուշացրել է նաև հասարակական կյանքում «ահաբեկման և նախապաշարմունքների» վտանգի մասին:

 

լուսանկարը՝ REUTERS/Jonathan Ernst

Բարակ Օբաման հայտարարել է, որ Թրամփի ոճով արված քաղաքական հայտարարությունների տոնն ու բովանդակությունը վտանգավոր են: Նա դա արել է այն բանից հետո, երբ վերջին շաբաթների ընթացքում Թրամփը փորձել է ակտիվորեն վարկաբեկել նրա ձեռքբերումները՝ Իրանի հետ միջուկային պայմանագիրն ու համընդհանուր առողջապահության համակարգը: «Մենք մտածում էինք, որ նման քաղաքականությունն աղբարկղն ենք նետել, – ասել է Օբաման: – Դրանք 50 տարվա վաղեմության մեթոդներ են, ոչ թե 21-րդ, այլ 19-րդ դարի»:


Կարդալ ավելին JAMnews-ում