Դրա համար Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողով է հավաքում " />

ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ը բարեփոխելու կոչ է անում

Դրա համար Դոնալդ Թրամփը համաշխարհային առաջնորդների գագաթնաժողով է հավաքում

REUTERS/Yuri Gripas

 

«Անհրաժեշտ է Միացյան ազգերի կազմակերպության արդյունավետ և նպատակահարմար բարեփոխում սկսել», – համաշխարհային առաջնորդներին ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված այսպիսի պահանջով հանրագիր է կոչ անում ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը բազմիցս դեմ է հանդես եկել, նրա կարծիքով, չափազանց մեծ ծախսերին, որոնք կրում է ԱՄՆ-ն: Վաշինգտոնն ապահովում է ՄԱԿ կանոնավոր բյուջեի գրեթե մեկ քառորդը և գրեթե նույնքան ծախսում է նրա խաղաղապահ գործողությունների վրա:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն ՄԱԿ և նրա ծրագրերի վրա տարեկան մոտ 10մլրդ դոլար է ծախսում:

Այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է հետևողականորեն կրճատել ծախսերը, խոսել է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Նա հայտարարել է, որ մտադիր է հասնել բոլոր ընթացիկ խաղաղապահ առաքելությունների բարեփոխման դրանց արդյունավետությունը բարձրացնելու և ծախսերը կրճատելու համար:

ՄԱԿ «Երկնագույն սաղավարտներն» այժմ ներկա են աշխարհի 16 թեժ կետերում: Կոնտինգենտը տեղակայված է Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում և Պակիստանում, մի շարք աֆրիկյան պետություններում, անգամ Կոսովոյում և Սերբիայում:

Բարեփոխումը քննարկելու համար ԱՄՆ նախագահն այսօր համաշխարհային առաջնորդների գագաթնաժողով է հրավիրում, որոնք Նյու Յորք են ժամանել ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Ենթադրվում է, որ դրան կմասնակցեն առաջատար համաշխարհային երկրների ղեկավարները բացի Վլադիմիր Պուտինից, որը Ռուսաստանի Լենինգրադի շրջանում հետևում է զորավարժությունների ընթացքին:


Կարդալ ավելին JAMnews-ում