ԱՄՆ նախագահի և նրա ընդդիմախոսների կոնֆլիկտն առանց աշխատավարձի է թողել 800 հազար մարդու" />

ԱՄՆ կառավարությունը կաթվածահար է եղել․ պատճառներն ու հետևանքները

ԱՄՆ նախագահի և նրա ընդդիմախոսների կոնֆլիկտն առանց աշխատավարձի է թողել 800 հազար մարդու

Արդեն երեք շաբաթից ավել է, ինչ ԱՄՆ կառավարական հաստատությունների մեծ մասը չեն աշխատում։ Նախագահ Թրամփը հրաժարվում է ստորագրել դրանց ֆինանսավորման մասին օրենքը։ Պատճառը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսավորում չտրամադրելու Կոնգրեսի անդամ դեմոկրատների որոշումն է։ Պատը կոչված է կասեցնելու ապօրինի միգրանտների հոսքը, հաղորդում է CNN-ը։

Կոնֆլիկտի պատմությունը

Մեքսիկայի հետ սահմանին պաշտպանիչ պատ կառուցելը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է։

Դրա շինարարության համար նա Կոնգրեսից պահաջում է 5.6 մլրդ դոլար։

Դեմոկրատներն ու մի շարք հանրապետականներ կարծում են, որ այդ պատը չի լուծում ապօրինի միգրացիայի խնդիրը, և հրաժարվում են ֆինանսավորել նախագիծը։

Ի պատասխան․ ավելի քան երեք շաբաթ առաջ նախագահ Թրամփը հրաժարվել է ստորագրել պետական հաստատությունների ֆինանսավորման մասին օրենքը։

Մեկնաբանություն։ Ինչո՞ւ Թրամփը ոչ ոքի չի վստահում

Թրամփը փակում է ԱՄՆ-ն փախստականների համար

Արդյո՞ք կարող է պարզվել, որ ԱՄՆ նախագահը ռուսական գործակալ է

Ռեկորդը սահմանվել է

Սա պետական հաստատությունների աշխատանքի ամենաերկար կասեցումն էր նախագահի և օրենսդիրների միջև կոնֆլիկտի պատճառով։ Նախորդը գրանցվել էր նախագահ Քլինթոնի պաշտոնավարման ժամանակ քսանից ավել տարի առաջ։

Ամբողջապես ֆինանսավորվում են, օրինակ, ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, պաշտպանության նախարարությունը։ Փակ են ազգային պարկերը, պետական թանգարաններն ու գրադարանները։

Արդյունքում՝ առանց աշխատավարձի է մնացել մոտ 800 հազար մարդ։ Նրանք իրենց փողերը կստանան, երբ ֆինանսավորման մասին օրենքն այնուամենայնիվ ստորագրվի։ Այժմ նրանք դժվարություններ են զգում ընթացիկ հաշիվների վճարման մասով, սակայն, ըստ բազմաթիվ վկայությունների, ամերիկյան բանկերն, էլեկտրամատակարարման և գազային ընկերություններն ըմբռնումով են մոտենում իրավիճակին և ընդառաջ գնում նրանց։

Հեռանկար

Իրավիճակը բարդանում է նրանով, որ Կոնգրեսի ներքին պալատի ներկայացուցիչների մեծ մասը Դեմոկրատական կուսակցությունից է, իսկ վերինի ներկայացուցիչները՝ Հանրապետականից։

Արդյունքում՝ նախագահ Թրամփը չի կարողանում ֆինանսավորում ստանալ պաշտպանիչ միջավայրի իր նախագծի համար, իսկ նրա ընդդիմախոսները չեն կարողանում անգամ քվեարկության դնել պետական հաստատությունների ֆինանսավորման ապաարգելափակման մասին օրինագծեր։

Նախագահ Թրամփի և նրա դեմոկրատ ընդդիմախոսների և մի շարք հանրապետականների միջև կոնֆլիկտն այնքան խորը բնույթ է ստացել, որ ոչ ոք հիմա չի կարող կանխատեսել, թե երբ և ինչ ճանապարհով է հանգուցալուծվելու այս ճգնաժամը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում