ԱՄՆ Սենատը 700մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջե է ընդունել" />

Ամերիկյան զենք Ուկրաինայի համար. գումարը տրամադրվել է

ԱՄՆ Սենատը 700մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջե է ընդունել

Mykola Lazarenko/REUTERS

ԱՄՆ Սենատը 700մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջե է ընդունել: Դա ռեկորդային ցուցանիշ է ավելի քան 10 տարվա ընթացքում, հաղորդում է The Washington Postը:

Այդ փաստաթուղթը ներառում է Ուկրաինայի համար զենքի և ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ուժեղացման գումարներ: Վերջին միջոցը հյուսիսկորեական հրթիռների գործարկման արձագանքն է: Ուկրաինական բանակի կարիքների համար մատակարարումների հատվածում խոսքն, առաջին հերթին, գնում է «Ջավելին» հակատանկային համակարգերի մասին:

Սակայն պաշտպանական բյուջի վրա աշխատանքը դեռ չի ավարտվել: Ավելի վաղ օրինագծի մեկ այլ տարբերակ է հաստատվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Այժմ երկու պալատներն էլ պետք է համաձայնեցման հանձնաժողով կազմեն երկու տարբերակները մեկում կենտրոնացնելու համար:

Այնուհետև կրկնակի քվեարկությունից հետո փաստաթուղթը կներկայացվի նախագահի ստորագրմանը: Սպասվում է, որ նախագահ Թրամփը համաձայնություն կտա օրինագծին:


Կարդալ ավելին JAMnews-ում