Նոր փրովայդերի հայտնվելը գնահատում են որպես նախատոնական հրաշք" />

Ամանորին Հարավային Օսիայում համացանցի զգալի բարելավում են սպասում

Նոր փրովայդերի հայտնվելը գնահատում են որպես նախատոնական հրաշք

Հարավային Օսիայի բնակիչներին հիանալի ամանորյա նվեր են խոստացել. մինչև դեկտեմբերի վերջ կմեկնարկի համացանցային կապի երկրորդ օպերատոր «Յուգ-Տելեկոմի» աշխատանքը: Ցխինվալում սկսվել են օպտիկամանրաթելային մալուխների անցկացման ախատանքները, «Յուգ-Տելեկոմն» արդեն հանրապետությունում աշխատելու արտոնագիր է ստացել:

Հինգ տարի առաջ Հարավային Օսիան դադարեցրել էր աշխատանքն ինտերնետ տրամադրող վրացական ընկերությունների հետ և անցում կատարել դեպի «ՕսՏելեկոմ» ռուսական ընկերության հետ համագործակցություն: Այս տարիների ընթացքում ընկերությունը մոնոպոլիստ է եղել 56 հազար բաժանորդների համար՝ այդ իրավիճակում դասական բարձր գին-ցածր որակ արդյունքներով:

«Յուգ-Տելեկոմն» իր բաժանորդներին խոստանում է ավելի էժան և որակյալ ինտերնետ-կապ: «Սա առևտրային նախագիծ է, ամբողջությամբ իրականցվում է ներդրողի հաշվին:

Առաջին հերթին, մալուխը կանցկացնեն Ցխինվալի առավել ծանրաբեռնված միկրոշրջաններ, առաջին բաժանորդներին ցանցին կմիացնեն 2 շաբաթվա ընթացքում», – JAMnews-ին ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ռոբերտ Բետեևը:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում