4 դեռահաս աղջիկներ խոսում են հասարակությունում կնոջ սոցիալական դերի մասին: Բավականին վախեցնող ֆիլմ" />

Աղջիկներն ասելու բան ունեն

4 դեռահաս աղջիկներ խոսում են հասարակությունում կնոջ սոցիալական դերի մասին: Բավականին վախեցնող ֆիլմ

Կանանց հանդեպ բռնության խնդիրն այնպիսի մասշտաբներ է ձեռք բերել, որ միջազգային հանրությունը տարվա մեջ արդեն հատուկ օր է առանձնացրել, որը նվիրված է այդ բռնության դեմ պայքարին՝ նոյեմբերի 25-ը:

Երբ Go Group Media-ն նկարահանում էր այս ֆիլմը, նկարահանող խումբը սկսեց ավելի լավ հասկանալ, թե ինչ է իրականում բռնությունը: Սովորաբար այդ մասին խոսում են, երբ ամուսինն է ծեծում կնոջը, կամ հայրը, կամ եղբայրը, կամ էլ բարեկամներից մեկը: Սակայն մեծամասշտաբ բռնությունը կայանում է նրանում, որ փոքր աղջիկ երեխաներին դաստիարակում են այն գիտակցությամբ, որ նրանք հասարակությունում երկրորդական դեր ունեն, նրանց պետք է տղամարդը ղեկավարի՝ հորից մինչև ամուսին:

4 դեռահաս աղջիկների զրույցը, որոնք ողջ ֆիլմի ընթացքում իրենց մասին պատմում են ներկայում և թե ինչպիսին են իրենց տեսնում ապագայում, վերածվում է որոշակի դրամայի: Ընտանիքը կարող է իր կամքից անկախ նրան ամուսնացնել, եկեղեցին արգելում է դաշտանի օրերին գալ և աղոթել, եղբայրը սպասում է, որ քույրը պարտավոր է նրա շորերը լվանալ և նրա համար ուտելու բան պատրաստել միայն նրա համար, որ նա աղջիկ է, իսկ եղբայրը՝ տղա: Ամուսինը վստահ է, որ կինը պարտավոր է օրվա մեջ նվազագույնը 12 ժամ ժամանակ հատկացնել իր, երեխաների համար հոգ տանելուն և տուն մաքրելուն, «իսկ մնացած ժամանակի ընթացքում, եթե ուզում է, կարող է ինչ-որ տեղ աշխատել»:

Եվ ֆիլմի հերոսուհիները համաձայն են դրա հետ: Նրանց այդպես են մեծացրել:

 


Կարդալ ավելին JAMnews-ում