Սևգիա Իսմայիլովայի խոսքով՝ նա մանկուց ընտանիքում ենթարկվել է ֆիզիկական բռնության " />

Աղջիկը, որին հարազատները բռնի ուժով պահում էին Ադրբեջանում, կարողացավ վերադառնալ Ռուսաստան

Սևգիա Իսմայիլովայի խոսքով՝ նա մանկուց ընտանիքում ենթարկվել է ֆիզիկական բռնության

18-ամյա Ռուսաստանի քաղաքացի Սևգիա Իսմայլովային, որին նրա հարազատները բռնի պահում էին տանը, Բաքվում և թույլ չէին տալիս մեկնել երկրից, հաջողվել է փախչել և վերադառնալ Ռուսաստան:

• «Տնային գերությունը», ծեծը և սպառնալիքները. Այն, ինչ պատահեց Սևգիա Իսմայիլովայի հետ

Աղջիկը մեկնել է Մոսկվա, որտեղ նրան իրենց խնամակալության և պաշտպանության տակ են վերցել տեղի ԼԳԲՏ ակտիվիստները: Մոսկվայից Սևգիան շուտով կմեկնի Կրասնոյարսկ, որտեղ նա ապրում և սովորում է:

Սևգիա Իսմայիլովայի խոսքով, նա մանկուց ընտանիքում ենթարկվել է ֆիզիկական բռնության: Աղջիկն ասում է, որ մոտ ապագայում չի ցանկանում շփվել իր հարազատների հետ:

Սևգիա Իսմայիլովան (աջից) ընկերուհու՝ Պոլինայի հետ (լուսանկար pdmnews.ru)


Կարդալ ավելին JAMnews-ում