Ականատեսների վկայությունով, վարորդը միտումնավոր գործողություն էր կատարում " />

Ահաբեկչություն Բարսելոնայում. 13 զոհ, տասնյակ վիրավորներ

Ականատեսների վկայությունով, վարորդը միտումնավոր գործողություն էր կատարում

Օգոստոսի 17-ին Բարսելոնայում մեքենան մխրճվել է քաղաքի կենտրոնական Լա Ռամբլա փողոցով քայլող ամբոխի մեջ: Այս պահի դրությամբ հաղորդվում է, որ զոհվել է 13 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Ականատեսների վկայություններով, վարորդը միտումնավոր գործողություն էր կատարում:

Reuters-ը  հաղորդում է.

Ականատեսների խոսքով, միկրոավտոբուսը, կեռագծով շարժվելով, վրաերթի էր ենթարկում Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցով քայլող անցորդներին: Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ պատահածը որակավորում է որպես ահաբեկչություն և հրապարակել է մեքենայի վարորդի լուսանկարը: Վերջինս ծնունդով Մարոկոյից 20-ամյա Դրիսս Օուբաքիրն է:

Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը տեղեկացրել է, որ կապի մեջ է Կատալոնիայի իշխանությունների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է. «Ահաբեկիչները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները լի են վճռականությամբ գտնել նրանց և հանձնել արդարադատությանը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Իսպանիայի հետ միասին ուս ուսի դիմակայում է ահաբեկչությանը»:

Վերջին ժամանակներում մեքենաների միջոցով կատարված ահաբեկչությունները տեղի են ունեցել

– Փարիզում, 2017 թ.-ի օգոստոսին՝ 6 վիրավոր

– Լոնդոնում, 2017 թ.-ի հունիսին՝ 8 զոհ

– Լոնդոնում, 2017 թ.-ի մարտին՝ 4 զոհ

– Ստոկհոլմում, 2017 թ.-ի ապրիլին՝ 4 զոհ

– Բեռլինում, 2016 թ.-ի դեկտեմբերին՝ 12 զոհ

– Նիսում, 2016 թ.-ի հուլիսին՝ 86 զոհ:


Կարդալ ավելին JAMnews-ում