Ամերիկացի դիվանագետն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի չտարածման գաղափարի մասին" />

Ալեքսանդր Վերշբոու․ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «գերմանական մոդելը» պետք է քննարկվի

Ամերիկացի դիվանագետն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի չտարածման գաղափարի մասին

Ալեքսանդր Վերշբոու ალექსანდრ ვერშბოუ,

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ «Հրոմադսկոյեի» կայքում

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «գերմանական մոդելի» գաղափարը պետք է քննարկվի և դառնա մեկ քայլ առաջ։ Այսպիսի կարծիք է արտահայտել ամերիկացի դիվանագետ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։

Ալեքսանդր Վերշբոու, REUTERS/David Mdzinarishvili 

Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության գաղափարին այն պայմանով, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի հինգերորդ հոդվածը չտարածվի Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող տարածքների վրա, հանրային կերպով աջակցություն է հայտնել Վրաստանում սեպտեմբերին կայացած համաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Գաղափարը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել։

Կարծիք․ Վրաստան-ՆԱՏՕ։ Տեղում դոփելու տասը տարի

Ռուս դիվանագետը Թբիլիսիին խորհուրդ է տալիս կողմնորոշվել․ կամ կայունություն Կովկասում, կամ ՆԱՏՕ

«Կարծում եմ, այդ գաղափարը, որը լսել եմ ոչ միայն Ռասմուսենից, այլ նաև այլ աղբյուրներից, պետք է քննարկվի։ Ռուսների մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան իրենց թույլ է տալու ընդմիշտ խանգարել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը», – ասել է Վերշբոուն։

«Հնարավորությունը, որ հարկ եղած պահին դաշինքը կընդունի Վրաստանին և միաժամանակ չի կիրառի հինգերորդ հոդվածն օկուպացված տարածքների նկատմամբ, Վրաստանի համար մեծ ազդեցություն կապահովի Ռուսաստանի հետ բանակցություններում։ Որոշակի պայմաններում դա կարող է առաջընթացի տանող քայլ լինել», – նշել է նա։

Նրա խոսքով՝ այդ սխեման կարող է կիրառվել նաև Ուկրաինայի համար։

«Սակայն և այնտեղ, և այնտեղ [Վրաստանում և Ուկրաինայում] խնդիրն այն է, որ նման գործողությունները կարող են ներկայացվել որպես օկուպացված տարածքներից վերջնական հրաժարում․ մենք յուրօրինակ ձևով «պարգևատրում ենք» ռուսներին նրանց տարածքային ագրեսիայի համար։ Այդ պատճառով էլ, ի վերջո, դա պետք է նախևառաջ Վրաստանի որոշումը լինի, որին հետագայում արդեն պետք է համաձայնի դաշինքը», – կարծում է դիվանագետը։

Միաժամանակ Վերշբոուն կարծում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը  դեռ «արդիական չէ»։ Այդ պատճառով էլ Վրաստանն ու Ուկրաինան պետք է կատարեն իրենց «տնային աշխատանքը» ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու ուղղությամբ, շարունակեն իրականացնել ամենամյա ազգային ծրագրերը, որոնք գործառույթով համապատասխանում են դաշինքին անդամակցելու գործողությունների պլանին։

Ի՞նչ է ՆԱՏՕ-ին անդամակցելու գերմանական մոդելը, և ինչպե՞ս են Վրաստանում արձագանքել այդ գաղափարին


Կարդալ ավելին JAMnews-ում