Եկեղեցու հեղինակությունը շարունակելու է խաթարվել, քանի որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից" />

Ազդեցիկ հոգևորականը Վրաստանի պատրիարքին մեղադել է «արվամոլության» հովանավորության մեջ

Եկեղեցու հեղինակությունը շարունակելու է խաթարվել, քանի որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից

Վրաստանի ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը՝ Չկոնդիդիի միտրոպոլիտ Պետրեն, այսօր փիլոնազրկվել է և հեռացվել ծառայությունից՝ Սուրբ սինոդի (Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր խորհուրդ) որոշման համաձայն։

Պատրիարքարանի շենքը լքելիս հայր Պետրեն հայտարարել է․

«Այսօր Սուրբ սինոդն աննախադեպ որոշում է ընդունել և անձամբ պատրիարքը՝ Սինոդի նախագահն, իմ կարծիքով, անարդար որոշում է կայացրել ինձ փիլոնազրկելու մասին։ Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ ես բացահայտել եմ արվամոլության մեղքը Վրաց ուղղափառ եկեղեցում», – ասել է Պետրեն։

Պատրիարքարանի շենքի մոտ հավաքված լրագրողների այն հարցին, թե ում նկատի ունի հայր Պետրեն, նա պատասխանել է․

«Ժողովուրդն արվամոլության մեղքով համակված պատրիարք և սինոդի նախագահ ունի»։

Սինոդը ևս մեկ որոշում է ընդունվել այսօրվա նիստին, այն վերաբերում է ավագերեց Գիորգի Մամալաձեին։ Վերջինս արդեն երկու տարի է՝ բանտում է, դատարանը նրան դատապարտել է ինը տարվա ազատազրկման Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլիի սպանության (ցիանիդով թունավորման) նախապատրաստման համար։ Պատրիարքարանը պատրաստ է դիմել Վրաստանի նախագահին ավագերեց Մամալաձեին ներելու խնդրանքով։

_______________________

Սուրբ սինոդը Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների ժողովն է, որոնք որոշումներ են կայացնում դրա կառավարման մասին։ Սուրբ սինոդը 48 անդամ ունի։ Այն գլխավորում է եկեղեցու ղեկավար կաթողիկոս-պատրիարքը։

Պատրիարքարանը որոշել է հոկտեմբերի 31-ին Սուրբ սինոդի արտահերթ նիստ գումարել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ ամենաազդեցիկ հոգևորականներից մեկն՝ արքեպիսկոպոս Իակովը, Վրաստանի վարչապետին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մեղադրել է Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարին պաշտոնանկ անելու փորձի, իսկ բարձրաստիճան մյուս հոգևորականներին՝ պատրիարքի նկատմամբ մահափորձի պլանավորման համար։

Գահախաղ։ Ի՞նչ է կատարվում Վրաց եկեղեցում 

Պատրիարքարանի կապիտալը։ Վրաստանի ամենաազդեցիկ ինստիտուտի ունեցվածքը

Եկեղեցական սկանդալ Վրաստանում։ Ի՞նչ չեն կարողանում կիսել հոգևորականները 

Այս նոր սենսացիոն հայտարարությունը նոր եկեղեցական սկանդալ է առաջացրել, որը համակել է վրացական տեղեկատվական դաշտը։ Աստվածաբանները կանխատեսում էին, որ Սինոդի ժողովը չի շտկի ստեղծած իրավիճակը Վրաց եկեղեցու ներսում։ Նրանք կարծում են, որ եկեղեցու հեղինակությունը շարունակելու է անկում ապրել, քանի որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։


Կարդալ ավելին JAMnews-ում