Լրագրող Սեյմուր Հազին հինգ տարի նստել է խուլիգանության մեղադրանքով " />

Ազատ է արձակվել ադրբեջանցի խղճի գերին

Լրագրող Սեյմուր Հազին հինգ տարի նստել է խուլիգանության մեղադրանքով

Լուսանկարը՝ criminal.az

Ադրբեջանցի «գլխավոր» քաղբանտարկյալներից մեկը՝ լրագրող Սեյմուր Հազին, ազատ է արձակվել հնգամյա ազատազրկման ժամկետի ավարտից հետո։ 

• Քաղբանտարկյալների մարտյան ներումն Ադրբեջանում․ ինչպե՞ս դա եղավ

• Ի՞նչ է ազատությունը։ Տեսահարցում Բաքվի, Թբիլիսիի և Երևանի փողոցներում

Ո՞վ է Սեյմուր Հազին, և ինչու է նա բանտում հայտնվել

Սեյմուր Հազին «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի լրագրող է և Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ։ 

2014 թ-ի օգոստոսի 30-ին նրան կալանավորեցին, մեղադրեցին զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ և դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման։ 

• Նամակներ բանտից․ Հայաստանում ցմահ բանտարկյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ազատության մեջ են

Ըստ քննության վարկածի՝ Հազին փողոցում անծանոթի հետ կռիվ է հրահրել և շշով հարվածել նրա գլխին։ Լրագրողը մեղադրանքը հերքում էր՝ կռիվը սադրանք, իսկ իր կալանքը քաղաքական շարժառիթներ պարունակող համարելով։ Այդ կարծիքին էին նաև նրա գործընկերները, կուսակիցները, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Սեյմուր Հազին «ամենահայտնի» ադրբեջանցի խղճի գերիների թվին էր պատկանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանքը ոչ իրավաչափ էր ճանաչել և վճռել, որ Ադրբեջանի կառավարությունը լրագրողին պետք է 15 հազար եվրո փոխհատուցում վճարի բարոյական վնասի և դատական ծախսերի համար։

Մարդն, ում հետ կռվել էր Սեյմուր Հազին, այն ժամանակ դատապարտվել էր վեցամսյա կալանքի։ 

Հինգ տարի, որոնք «օգտակար են եղել»

Բանտում գտնվելու ժամանակ Սեյմուր Հազին ամուսնացել է Նիգյար Յագուբլուի՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դստեր հետ։ 

Հազին իր ժամկետը գրեթե առանց միջադեպերի է կրել՝ չհաշված պահպանման պայմանների վերաբերյալ բողոքից։ 

Ազատ արձակվելով՝ Հազին ասել է, որ այդ հինգ տարին նա «օգտակար է անցկացրել»՝ զբաղվելով սպորտով և շատ կարդալով, և այժմ մտադիր է շարունակել իր գործունեությունը։

Սեյմուր Հազիի ազատ արձակվելուց հետո բանտում է ևս մեկ հայտնի լրագրող, որը խղճի գերի է ճանաչվել, Աֆղան Մուխտարլին։ Տվյալ պահին նա արդեն բազմիցս բողոքում է գաղութում իր իրավունքների սահմանափակումից։


Կարդալ ավելին JAMnews-ում