Freedom House-ի զեկույցի կարևոր եզրակացություններից է հետևյալը․ ԱՄՆ-ում ժողովրդավարության ճգնաժամը բացասաբար է անդրադառնում աշխարհի շատ երկրների վրա" />

Ազատությունը Կովկասում․ Հայաստանում բարելավում կա, Վրաստանում՝ վատթարացում, Ադրբեջանում վատ է։ Freedom House

Freedom House-ի զեկույցի կարևոր եզրակացություններից է հետևյալը․ ԱՄՆ-ում ժողովրդավարության ճգնաժամը բացասաբար է անդրադառնում աշխարհի շատ երկրների վրա

Իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակն աշխարհում 13 տարի շարունսկ տարեցտարի ավելի է վատթարանում՝ սկսած 2005թից, ասված է հեղինակավոր Freedom House միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում։

2018թին իրավունքների և ազատությունների հետ կապված իրաիճակը վատթարացել է 68 երկրներում, բարելավվել՝ 50-ում։

Որպես նշանակալի պատճառ Freedom Houseը նշում է ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամը։

Ռուսաստանը Վրաստանին պետք է 10 մլն եվրո վճարի

Վրաստանում փոքրամասնությունները բողոք արտահայտելու իրավունք չունեն

Նախագահ Պուտինի գլխավոր թշնամին

Երկրների վարկանիշը կազմվել է 100-բալանոց սանդղակով (0ն ամենացածր ցուցանիշն է)։ Բոլոր երկրները երեք խմբի են բաժանվել՝ ազատ, մասնակիորեն ազատ, անազատ։

Ի՞նչ տեսք ունի համընդհանուր ֆոնին Հարավային Կովկասը։

Հայաստան՝ 51 բալ 100 հնարավորից

Հայաստանը հայտնվել է մասնակի ազատ երկրների խմբում՝ 51 վարկանիշով։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն ամենամեծ աճն է գրանցել «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում։ Այստեղ երկիրը բարձրացել է հինգ կետով և մեկից յոթը սանդղակում ստացել 4 գնահատականը, որտեղ  մեկը գերազանցն է։

Երկրի ցուցանիշների բարելավումը զեկույցի հեղինակները բացատրում են հետևյալ պատճառներով.

• Նախագահի, այնուհետև կարճ ժամկետով վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի հրաժարականը հնարավորթյուն է տվել ավելի արդար և ազատ ընտրություններ անցկացնելու, ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու։

  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ավելի պատասխանատու վարք են դրսևորել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Թուլացել է իշխանությունների միջամտությունը քաղաքական կուսակցությունների և հասարակական միավորումների գործունեությանն, այդ թվում՝ նախընտրական փուլում։

Ցուցադրվել է, որ ընդդիմությունը կարող է իշխանության գալ ընտրությունների միջոցով ինչպես ազգային, այնպես էլ՝ մունիցիպալ մակարդակում։

Հասարակությունում հանդուրժողականության մակարդակն աճում է, օրինակ, երկրի պատմության մեջ առաջին անգամ որպես քաղաքներից մեկի ղեկավար կին է ընտրվել։

Ադրբեջան՝ 11 բալ 100 հնարավորից

Ադրբեջանն իր 11 բալ վարկանիշով անազատ երկրների շարքում է։

Այդ երկրում իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակի մասին զեկույցը դեռ նախապատրաստական փուլում է։ Սակայն ընդհանուր տվյալները հուսադրող չեն.

Քաղաքացիների քաղաքական իրավունքները ստացել են 7 գնահատականը, այսինքն զրոյական մակարդակի վրա են՝ քանի որ յոթ աստիճան ունեցող սանդղակում մեկը գերազանց իրավիճակն է։

Քաղաքացիական ազատությունները մոտ են զրոյի՝ նույն սանդղակով գնահատվել են 6 բալ։

Վրաստան՝ 63 բալ 100 հնարավորից

Վրաստանի վարկանիշը նախկինի պես լավագույնն է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ 63, և երկիրը հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների խմբում։

Սակայն երկու հիմնական կատեգորիաներում՝ «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ», Վրաստանը մեկ կետով հետընթաց է ապրել։ Մասնավորապես, «Քաղաքական իրավունքներ» կատեգորիայում երկիրը 3 գնահատականն է ստացել մեկից յոթը սանդղակում, որտեղ մեկը գերազանց իրավիճակն է։

Զեկույցի հեղինակները նշում են լրջագույն բացասական իրադարձություններն ու միտումները.

Օլիգարխների ավելորդ ազդեցությունը քաղաքական կյանքի վրա։ Առաջին հերթին, խոսքը «Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին է։

Ոստիկանության և դատարանների ոչ իրավաչափ գործողությունները, որոնք Թբիլիսիում հանգեցրին զանգվածային ցույցերի և դրանց առաջնորդների կալանքների։

Ընտրողներին կաշառելու և վախեցնելու բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև նախագահական ընտրություննների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործում։

Ընտրական հանձնաժողովի գործողությունները դատարանում բողոքարկելու դեպքում ոչ բավարար թափանցիկություն։

Նախընտրական դաշինքների ստեղծման արգելք, որը փոքր կուսակցություններին զրկում է ներկայացված լինելու հնարավորությունից։

Կոռուպցիայի դեմ պայքար իշխանության բարձր էշելոններում չի տարվում։ Պետական պաշտոնների նշանակելիս, կարևորագույն դեր են կատարում ազգակցական և ընկերական կապերը։

Լրատվամիջոցները պետության կողմից ճնշման են ենթարկվում։ Օրինակ են բերվում՝ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի սեփականատիրոջը ճշտելու հետ կապված սկանդալային պատմությունն ու Հանրային հեռուստատեսության կադրային քաղաքականությունը։

Կրոնական փոքրամասնությունները բողոքում են խտրականությունից, միաժամանակ Վրաց ուղղափառ եկեղեցին արտոնյալ կարգավիճակ ունի։

Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա

Աբխազիան, Լեռնային Ղարաբաղն ու Հարավային Օսիան Freedom Houseի զեկույցում «տարածք» են անվանվում։ Բոլոր երեք «տարածքներում» տեղի ունեցող իրադարձությունների մասին մանրամասն զեկույցները բացակայում են։ Նրանց վարկանիշը հետևյալ տեսքն ունի.

• Աբխազիա՝ մասնակիորեն ազատ տարածք, 41 բալ 100 հնարավորից։

• Լեռնային Ղարաբաղ՝ մասնակիորեն ազատ տարածք, 31 բալ 100 հնարավորից։

• Հարավային Օսիա՝ անազատ տարածք, 10 բալ 100 հնարավորից։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում