Ակցիաներ են անցկացվել երեք գերմանական լրատվամիջոցների խմբագրությունների մոտ " />

Ադրբեջանցի քաղէմիգրանտները Գերմանիայում ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Ակցիաներ են անցկացվել երեք գերմանական լրատվամիջոցների խմբագրությունների մոտ

«Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջան» (ԸԺԱ) կազմակերպության անդամները, որը ստեղծվել է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների կողմից, գերմանական Էսեն քաղաքում երեք ակցիա են անցկացրել ի  պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների։

ԸԺԱ կազմակերպությունը ստեղծվել է 2018թ-ին Գերմանիայում։ Այդ ընթացքում ԸԺԱ-ի անդամներն արդեն մի քանի նման ակցիա են անցկացրել, այդ թվում՝ Անգելա Մերկելի նստավայրի դիմաց։

Վերջին ակցիաներն անցկացվել են գերմանական երեք լրատվամիջոցների՝ Neue Rhein Zeitung, Westdeutsche Allgemeine Zeitung и Unsere Zeit խմբագրությունների դիմաց, հաղորդում է Turan ։

Այս ակցիաները ԸԺԱ-ի «Գերմանացի լրագրողներն ի աջակցություն քաղբանտրակյալների» ծավալուն արշավի մի մասն են։

Եվրոպայի խորհուրդն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար քննադատում են Ադրբեջանին մարդու իրավունքների լուրջ խախտման համար։ Տվյալ պահին այստեղ ավելի քան 80 քաղբանտարկյալ կա, ներառյալ լրագրողներին։ Ադրբեջանական իշխանությունները հերքում են, որ նրանց դատապարտել են քաղաքական դրդապատճառներով։

Ադրբեջանի խոսքի ազատության համաշխարհային ցուցիչում Ադրբեջանը 179 տեղից 166-րդ տեղն է զբաղեցնում։ 


Կարդալ ավելին JAMnews-ում