Իսմայիլ Աբդուլաևը չի կարող խաղեր մեկնաբանել, սակայն կշարունակի նորություններ հաղորդել " />

Ադրբեջանցի սպորտային մեկնաբանին մեկ ամսով հեռացրել են աշխատանքից ռասիստական կատակի պատճառով

Իսմայիլ Աբդուլաևը չի կարող խաղեր մեկնաբանել, սակայն կշարունակի նորություններ հաղորդել

Ադրբեջանցի սպորտային մեկնաբան Իսմայիլ Աբդուլաևը մեկ ամսով հեռացվել է խաղերի մեկնաբանման աշխատանքից սևամորթ ֆուտբոլիստի հասցեին ռասիստական կատակի պատճառով։

• Հարավաֆրիկյան բուրերը Վրաստանում․ նարդոսի դաշտեր և անվտանգության զգացում

«Օգոստոսի 12-ին  Manchester United և Chelsea թիմերի միջև խաղի հեռարձակման ժամանակ Իսմայիլ Աբդուլաևի գործընկերը, որի հետ միասին նրանք մեկնաբանում էին խաղն, ասել է, որ ֆուտբոլիստ Ն’Գոլո Կանտեն  « կաշվից դուրս է գալիս»։ Դրան ի պատասխան Աբդուլաևը կատակել է Կանտեի մաշկի գույնի վերաբերյալ»։

«Մեկ ամիս չեմ կարող խաղ մեկնաբանել։ Չգիտեմ՝ կվերադառնամ, թե՝ ոչ», – գրել է Իսմայիլ Աբդուլաևն Instagram- իր էջում։

Լուսանկարը՝ Reuters

Երկրպագուների արձագանքը

Խաղը դիտող երկրպագուների կարծիքները կիսվել են։

Որոշ մեկնաբանություններ սոցցանցերից․

«Լավ են արել, որ հեռացրել են։ Ձանձրացրել է արդեն այս կենցաղային ռասիզմը»;

 «Գոնե ներողություն խնդրեր։ Սակայն մեր երկրում ոչ ոք չի կարողանում և հարկ չի համարում ներողություն խնդրել իր սխալների համար»;

«Իսմայիլ Աբդուլաևը մեր լավագույն մեկնաբաններից է։ Պարզապես նա սուր լեզու ունի, այդ պատճառով էլ երբեմն այդպիսի անպատեհ կատակներ է անում»։

Նախադեպ

Մինչ օրս ռասիզմի հողի վրա ամենաաղմկահարույց սկանդալը տեղի է ունեցել Ադրբեջանում 2016 թ-ին։ 

Այն ժամանակ հեռուստաալիքներից մեկում աշխատանքից ազատել էին եղանակի տեսության սևամորթ հաղորդավարին։ Պաշտոնապես՝ ադրբեջաներենի վատ իմացության համար։ Սակայն վրդովված հասարակությունն այդ հեռացման իրական պատճառ էր համարել «Ազերբայջան» թերթում տպված հոդվածը։ Դրանում ալիքը քննադատվում էր նրա համար, որ եղանակի տեսությունը վստահել է սևամորթի, և դա անվանել էր «անճաշակություն, ադրբեջանցի կնոջ գեղեցկության հանդեպ անտարբերություն և դրա ուրացում»։


Կարդալ ավելին JAMnews-ում