Պաշտոնական ճառեր, արտիստների ելույթներ և մաքրված 10 հեկտար " />

Ադրբեջանցի պաշտոնյաներն ու պատգամավորները մասնակցել են լողափն աղբից մաքրելու ակցիային

Պաշտոնական ճառեր, արտիստների ելույթներ և մաքրված 10 հեկտար

«Կասպից ծովի օրվա» առթիվ Բաքվի մերձակայքում գտնվող Բուզովնա ավանում լողափղն աղբից մաքրելու «պաշտոնական» ակցիա է անցկացվել։ Դրանց մասնակցել են պաշտոնյաներ, պատգամավորներ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամներ, արվեստագետներ, կամավորներ։ 

• Ինչպե՞ս է կառուցված Աբխազիայի զբոսաշրջային բիզնեսը

• Տեսապատմություն այն մարդկանց մասին, որոնք Երևանի աղբանոցում են աշխատում

Կասպից ծովի օրը շրջանում նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին։ Այդ օրը 2006թ-ին ուժի մեջ է մտել Կասպից ծովի միջավայրի պաշտպանության կոնվենցիան։ 

Կեղտոտ լողափեր և դրանք մաքրելու ապարդյուն ջանքեր

Բաքվի շրջակայքում գտնվող հասարակական լողափերը շատ են աղտոտված։ Օրենքի համաձայն՝ աղբն աղբամանը չգցելու համար տուգանք է նախատեսված, սակայն գործնականում ոչ ոք ոչ ոքի չի պատժում։

Յուրաքանչյուր ամառ քաղաքացիները սկսում են դրանից բողոքել, իսկ շրջակա միջավայրի պաշտպանները սկսում են ահազանգել։

Ակտիվ երիտասարդությունն ինքնուրույն աղբահանություն է կազմակերպում տարբեր լողափերում, ամեն անգամ տոննաներով աղբ է հավաքում, սակայն շուտով ամեն ինչ կրկին նույնն է դառնում։ 

Ի՞նչ առանձնահատկություն ունի ներկայիս ակցիան

Ներկայիս ակցիան մնացածներից տարբերվում է նրանով, որ

– կազմակերպվել էր պաշտոնական մակարդակով;

– պաշտոնական միջոցառման բնույթ էր կրում՝ պաշտոնյաների և արտիստների ելույթներով։ 

Ակցիան անցկացվել է «Մենք միասնական ենք, մենք միասին պաշտպանում ենք Կասպից ծովը» կարգախոսով։ Մաքրվել է 10 հեկտար լողափ։ 

Նման կերպ կազմակերպիչներն ուզում են «ուժեղացնել հանրության դերը Կասպից ծովի և առափնյա գոտու բնապահպանական վիճակի բարելավման գործում», փոխանցում է Report-ը՝ վկայակոչելով բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Ֆիրդովսի Ալիևի խոսքերը։ 

Նախարարության ներկայացուցիչը հերթական անգամ դիմել է ափամերձ հյուրանոցների և ռեստորանների տերերին՝ խնդրելով մաքրող սարքեր տեղադրել և կեղտաջրերը ծովը չլցնել։ 


Կարդալ ավելին JAMnews-ում