Գերազանցիկ ուսանողներն այժմ կստանան 76 դոլար 67-ի փոխարեն" />

Ադրբեջանցի ուսանողների կրթաթոշակն ավելացել է 9 դոլարով

Գերազանցիկ ուսանողներն այժմ կստանան 76 դոլար 67-ի փոխարեն

Ուսանողական կրթաթոշակներն Ադրբեջանում կաճեն միջինում 20%-ով։ Դա նշանակում է, որ այժմ գերազանցիկ ուսանողները կստանան ամսական 130 մանաթ [մոտ $76]։ Նախկինում այդ գումարը կազմում էր 112 մանաթ [մոտ $67]։

• Թե ինչու է ադրբեջանական երիտասարդությունը մեկնում Թուրքիա սովորելու

• Ադրբեջանցի ուսանողներն արտասահմանում, ինչն են այնտեղ նրանք հավանում, իսկ ինչը՝ ոչ

Ադրբեջանի պետական բուհերում բարձրագույն կրթությունը լինում է վճարովի և անվճար։ Անվճար բաժնում սովորում են ընդունելության քննություններից բարձր բալեր հավաքած ուսանողները։ Մնացածներն անցնում են վճարովի բաժին (ուսման վարձը տատանվում է՝ կախված բուհից և ֆակուլտետից)։ Անվճար սովորողները կազմում են ուսանողների ընդհանուր թվի 31%-ը։

Մինչ օրս կրթաթոշակ էր հասնում միայն պետական բուհերի ուսանողներին (ինչպես անվճար, այնպես էլ վճարովի բաժիններում)։ Իսկ այժմ այն կարող են ստանալ նաև մասնավոր բուհերի ուսանողները, եթե նրանց գնահատականները լավն են։

Ադրբեջանում 130 մանաթով կարելի է գնել երկու ջինսե տաբատ կամ 29 «բիգ-մակ»։


Կարդալ ավելին JAMnews-ում